Չորս պատգամավորով Դավիթ Տոնոյանին ենք ներկայացրել առաջնագծի տեղեկատվական արագ արձագանքման համակարգի ստեղծման գաղափար- առաջարկների փաթեթ. Կ. Բեքարյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Կարեն Բեքարյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ «4 պատգամավորների ֆորմատում» այսօր հանդիպել են Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանին, նրան ներկայացրել առաջնագծի տեղեկատվական արագ արձագանքման համակարգի ստեղծման մեր գաղափար- առաջարկների փաթեթը:

Պատգամավորի գրությունը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Համաձայն պայմանավորվածության, այսօր Միհրան Հակոբյանի, Սամվել Ֆարմանյանի և Արման Սաղաթելյանի հետ միասին հանդիպեցինք պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ:

Ներկայացրեցինք առաջնագծի տեղեկատվական արագ արձագանքման համակարգի ստեղծման մեր գաղափար- առաջարկների փաթեթը, նաև որքանով հնարավոր է, փորձեցինք տեղեկանալ նախարարի դիտարկումներին` ՀՀ-Ադրբեջան և Արցախ- Ադրբեջան սահմաններում տիրող իրավիճակի, առաջնագծում իրականացվող ծրագրերի և դրանց շարունակականության վերաբերյալ:

Իհարկե, կարևորում ենք հանդիպումը, շնորհակալ ենք նախարարին պատրաստակամության և մեր հանդիպման նախաձեռնությանն արագ արձագանքելու համար: Հուսով ենք, որ հանդիպումը փոխադարձ հետաքրքիր էր, օգտակար և արդյունավետ, ի դեպ` ոչ միայն կարճաժամկետ հեռանկարի իմաստով»:

Գրում է՝ tert.am-ը

Այս թեմայով
am