Ի՞նչ նշանակություն ունի Հայաստանի համար Թրամփի խորհրդականի այցը

Հայ-ամերիկյան հարաբերությունները զարգացման համար ևս մեկ հնարավորություն կարող է ստեղծել Թրամփի մեկ այլ խորհրդականի՝ Ռուդի Ջիուլիանիի այցը Հայաստան: Նա Թրամփի մտերիմներից էՋիուլիանին Հայաստանում կլինի ոչ պաշտոնական այցով՝ Եվրասիական տնտեսական հանձաժողովի ֆորումին մասնացելու համար:

Ջիուլիանին նույնպես կարևոր գործիչ է, Հանրապետական կուսակցության կարկառուն դեմքերից մեկը, Նյու Յորքի նախկին քաղաքապետը: Լուրջ ազդեցություն ունի Թրամփի վրա, որովհետև նրա անձնական իրավաբանների թիմի, այսպես ասենք, կոորդինատորն է: Թրամփն ինչ խնդիր, որ ունենում է, դատական ցանկացած վեճ, որում ներքաշված է լինում, հենց Ջիուլիանին է կարգավորում», ասել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

Միջազգայնագետի կարծիքով՝ ինչպես Ջոն Բոլթոնը, այնպես էլ Ռուդի Ջիուլիանին, կարող են Հայաստանի կառավարության համար ԱՄՆ վարչակազմի միջև կապ հաստատող օղակ լինել:

«Ջուլիանիի Հայաստան այցը պաշտոնական չէ, տարածաշրջանային չէ: Ջուլիանին գալիս է պարզապես միջոցառմանը մասնակցելու: Սա անձնական այց է, բայց, միևնույն է, անձական կապեր հաստատելը չափազանց կարևոր է, որովհետև նա լուրջ և ազդեցիկ մարդ է»:

 

Այս թեմայով
am