Կրկին «Նորատուսցի Արան» կիզակետում է

Ինչպես արդեն հայտնել էինք Արա Բանդուրյանը տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Նշենք, որ նրա եղբայրը` քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանը եւս գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սպանության դրդելու մեղադրանքով: Ասել է թե` երկու եղբայրներ, ամենայն հավանականությամբ, կհանդիպեն բանտում:

 Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին «Հուկման» ակումբում Արա Բանդուրյանը նախ պարել է երաժշտության տակ, ապա հանկարծակի վերցրել ատրճանակը ու 3 անգամ կրակել պատի մեջ:
Այս ամենից դատելով կարելի է ենթադրել, որ Արա Բանդուրյանը մտածված է կրակել, գիտակցելով , որ ներկայիս իշխանությունը այլևս աչք չի փակի նման պահվածքի վրա և կկալանավորի Բանդուրյանին:
Հետևություն.
Բանդուրյանը բավականին թաթախված լինելով ներքին և արտաքին «ռազբորկաների» մեջ առավել շահավետ է համարլ թեկուզ ժամանակավոր , բայց զերծ մնալ ներկայիս ներքաղաքական և քրիական հարաբերություններից ու նախընտրել է կալանավայրը ՝ եղբոր հարևանությամբ:

Հիշեցնենք, որ արդեն պարզվել է , թե ինչ մակնիշի հրազենից է կրակոցներ արձակվել հանցագործ աշխարհում հայտնի «Նորատուսցի Արան» ՝ այդ գնդակները հանդիսանում են 9 մմ տրամաչափի «ՊՄ» և «ԱՊՍ» ատրճանակների համար նախատեսված գործարանային արտադրության « 9X18ՊՄ» փամփուշտների գնդակներ: Դատաձգաբանական փորձաքննությամբ պարզվել է, որ հայտնաբերված 5 գնդակները կրակված են այն զենքից, որը «Նորատուսցի Արան» ներկայացրել է իրավապահներին:



 

 

Այս թեմայով
am