Ինչու է «Բիզնես Արմենիա» հիմնադրամը պետբյուջեի հաշվին ծխախոտ գնել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» թերթը բազմիցս գրել է «Բիզնես Արմենիա» հիմնադրամի մասին, որը պետբյուջեի հաշվին շռայլ գնումներով է աչքի ընկել: Անգամ սիգարետներ էին գնել:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել եւ շատ էին ցանկանում, որ «Ժողովուրդ» թերթը ներկա լիներ: Գնացինք եւ հետաքրքրվեցինք, թե ինչու են պետբյուջեի հաշվին ծխախոտ գնել: «Սիգարետները կոնկրետ պատվերով է, Լիբանանի գործատուներից մեկը, որը դիստրիբյուտոր է Լիբանանում, հետաքրքրված է «Սիգարոն»-ի սիգարետներով, որովհետեւ մեր այցի շրջանակներում ոնց որ տեսել է գործընկերոջ ձեռքին «Սիգարոն», հետաքրքրվել է այդ բրենդով: Խնդրել է, որ իրեն փաթեթ ուղարկենք 10 հատանոց ամեն մեկից, որ ինքը դա նայի, ուսումնասիրի»:

Ու պարզվում է՝ չի հավանել «Սիգարոն»-ը ու այդպես էլ չի ներկրել Լիբանան: Հավելենք, որ այս հիմնադրամը նախկինում կոչվել է «Հայաստանի զարգացման հիմնադրամ», 2017-ին պետբյուջեից ստացել է 771 մլն 725 հազար դրամ, որից մոտ 325 մլն դրամը ծախսվել է որպես աշխատավարձ։ Միայն Ավակյանի աշխատավարձը կազմում է շուրջ 1 մլն դրամ»։

 

 

 

Այս թեմայով
am