Զարդանախշերով շարժակազմ. Մետրոպոլիտենը պատրաստվում է Երևանի տոնին

Երևանի հիմնադրման 2800-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի նախաձեռնությամբ շահագործման է հանձնվել հայկական ավանդական զարդանախշերով ձևավորված շարժակազմը: Զարդանախշերի հիմքում Պազիրիկ գորգն է, որը հայկական ծագմամբ աշխարհում պահպանված ամենահին գորգն է։

Գորգն ուրարտական վարպետների աշխատանքն է։ Այն գործված է կրկնակի հանգույցով և ներկված է որդան կարմիր ներկով։ Երևանի մետրոպոլիտենի լրատվական վարչությունից SHANTNEWS.am-ին հայտնեցին, որ գորգապատ վագոնների գաղափարը Երևանի մետրոպոլիտենինն էր, իսկ գորգերի ընտրությունը՝ Մեգերյան կարպետինը, որտեղ էլ հենց պահվում է գորգի կրկնօրինակը։

Այս թեմայով
am