Կերչի հրաձգության հետևանքով 45 վիրավոր դեռևս գտնվում է հիվանդանոցներում

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք  նախօրեին 18-ամյա ուսանող Վլադիսլավ Ռոսլյակովը Կերչում կրակ էր բացել ուսանողների և դասախոսների ուղղությամբ, ինչպես նաև գործի էր դրել ինքնաշեն պայթուցիկ սարք, ինչի հետևանքով տուժել էր 49 մարդ, զոհվել էր 18 ուսանող։

Ղրիմի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ ներկայումս հիվանդանոցներում է գտնվում 45 մարդ, որից 22-ը Ղրիմում, իսկ 23-ը՝ Կրասնոդարի շրջանում և Մոսկվայում:

Ռուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան հայտնել է, որ 14-19 տարեկան 6 տուժած աղջիկները գտնվում են մանկական տրավմատոլոգիայի բաժանմունքում: Նրանցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս 3-ինը՝ կայուն ծանր:

«3-ին միացված է արհեստական շնչառության սարք: Հիվանդների ծնողների հետ աշխատում են հոգեբանները»,- տեղեկացրել է նա:

 

Այս թեմայով
am