Վրաստանում գտնվող աջ ղեկով ավտոմեքենաները օրական 10 հազար դրամով տուգանվելու են

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Զոհրաբ Իգիթյանը  հայտնել է,որ  շուտով աջ ղեկով մեքենաները սկսելու են տուգանվել:

«Մեր քաղաքացիներն ավտոմատ ընկնում են տուգանքների տակ»,- ասել է նախաձեռնության անդամ Զոհրաբ Իգիթյանը:

Նախաձեռնության մեկ այլ անդամ՝ Դավիթ Գասպարյանը, պարզաբանել է, թե ինչով  է պայմանավորված այդ տուգանքների կիրառումը.

«Խոսքը Վրաստանի տարածքում գտնվող մեքենաների մասին է: Երբ նավից մեքենան ստանում ենք, մեզ տրանզիտ համարներ են տրամադրվում: Ստանալու օրվանից 60 օրվա ընթացքում մեզ պարտադրում են, որ մեքենան Վրաստանի սահմանից դուրս հանվի: Եթե դուրս չենք հանում, իրենց օրենքով սահմանված է, որ ամեն օրվա համար 50 լարի պետք է վճարենք, ինչը 10 հազար դրամին համարժեք է»:

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները նաև կտրոններ են ցույց տվել՝ հաստատելու համար, որ արդեն բազմաթիվ՝ աջ ղեկով ավտոմեքենա ներկրող վարորդներ են տուգանվել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ից արգելված է Հայաստանում աջ ղեկով մեքենաների ներկրումը:

 

Այս թեմայով
am