Կամո Արեյանն այլևս Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը չէ

Կամո Արեյանն այլևս Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը չէ:

Այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժին ժամանակավոր պատասխանատու Տարոն Գևորգյանը:

Հիշեցնենք , որ օրեր առաջ Meganews.am-անդրադարձել էր այս հարցին , սակայն քաղաքապետարանի լրատվականի աշխատակիցները անակնկալի գալով հերքել էին Կամո Արեյանի աշխատանքից ազատման լուրը:
Պարզից էլ պարզ է դառնում , որ քաղաքապետարանի աշխատակիցները իսկապես անտեղյակ են եղել կատարվածից , քանի , որ նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը ոչինչ չի խեսել լրատվականի աշատակիցների հետ ՝ իրականությունը ժամանակավոր գաղտնի պահելով :

 Կարելի է ենթադրել, որ  այս առթիվ Հայկ Մարությանը ունի իր հաշվարկները , այն է ՝ քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում տեսնել իր երիտասարդ համախոհներից որևիցե մեկին:
Սակայն ձերբազատվելով տարիների հմտություն  և  փորձ ունեցող
Կամո Արեյանից ,  ով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 2003 թվականից՝ ավելի քան 15 տարի , քաղաքապետարանը իսկապես կկանգնի մեծ խնդրի առաջ:


Այստեղից պարզ է դառնում ավագանիների պահվածքը քաղաքապետարանում ՝ (կարդալ այստեղ) , որը բնավ դուր չի գալիս քաղցաքապետարանի աշխատակիցներին:
 

Այնուհանդերձ  քննարկում  եղել է Արեյանին քաղաքապետարանում պահելու առթիվ :

ՔՊ-ականները եկել են այն եզրահանգման, որ Արեյանը շատ գիտելիքներ ունի և կարող է նորաթուխ քաղաքապետ Հայկ Մարությանին և նրա անփորձ թիմին պետք գալ:
 

 Առայժմ անհայտ է, թե Արեյանին ով է փոխարինելու սակայն մամուլը շրջանառել էր ՔՊ-ական, ավագանու անդամ Վահագն Հովակիմյանի անունը,  բայց  նա այսօր հերքեց այդ տեղեկությունները՝ ավելացնելով, որ ավագանու մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել:

Հովակիմյանը մասնակցելու է խորհրդարանական արտահերթ ընտրություններին

Նանա Սարգսյան

 

Այս թեմայով
am