Փաշինյանը հրաժարական կտա.Կառավարության նիստը տեղի կունենա վաղը

Հայաստանի Հանրապետության կառավարության հերթական նիստը տեղի կունենա վաղը` հոկտեմբերի 16-ին, ժամը 11:00-ին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հոկտեմբերի 16-ին հրաժարական կտա: Հավանաբար, վաղը վարչապետը կառավարության նիստում կհայտարարի այդ մասին:

Նշենք, որ վարչապետն ավելի վաղ ասել էր, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-10-ը:

 

Այս թեմայով
am