Պետք է ազատվել ժողովրդին խաբող Նիկոլից. բա ո՞ւմ դնենք՝ Քոչարյանի՞ն. թեժ կրքեր

Հոգեբան Սամվել Խուդոյանը լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով դեկտեմբերին կայանալիք արտահերթ ընտրություններին նշեց, որ դրանք դեկտեմբերին անցկացնելը թեև շուտ է բայց ասել, որ ժողովուրդը պատրաստ չէ այդ ընտրություններին սխալ է:

Քաղաքագետ Մենուա Հարությունյանը համեմատելով քաղաքապետի և խորհրդարանական ընտրությունները նշեց, որ ինքը չի հավատում Նիկոլ Փաշինյանին . «Երբ ժողովուրդը սթափվում է և ուզում է գաղափարական հարցեր տալ, նա նորից էյֆորիա է ստեղծում՝ հիշեցնելով Սաշիկի բիզնեսները: Քաղաքական ուժը պետք է ունենա հստակ գաղափարախոսություն, ինչը Փաշինյանի մոտ բացակայում է»,-ասաց Հարությունյանը:

 «Ես ո՞նց հավատամ Նիկոլին, ով մինչև վարչապետ ընտրվելն ասում էր մենք պետք է դուրս գանք ՀԱՊԿ-ից, իսկ վարչապետ դառնալուց հետո դարձավ Պուտինի փոքրիկ եղբայրը »,-ընդգծեց քաղաքագետը:

 Խուդոյանը համաձայն չէր ասվածի հետ.«Իմ դիրքորոշումն այն է, որ այս թշնամական մթնոլորտում հնարավոր չէ այլ քաղաքական մոտեցումներ ցույց տալ» ,-ասաց նա:

Մենուա Հարությունյանը օրինակ բերեց, Փաշինյանն ասում էր որ կադրային քաղաքականությունը  շատ վատն է.  «Նա ասում էր բոլորդ  «թայֆաբազա եք»,  բայց մի քանի ամիս է ինչ իշխանության է և հիմա ինքն է նույն բանն անում և չի կարողանում ապացուցել նախկին թալանը: Պետք է ազատվել Նիկոլից՝ ով խաբում է մեր ժողովրդին»,-հայտարարեց նա:

 «Եվ ո՞ւմ դնենք իշխանության Քոչարյանին» ,-հարցրեց հոգեբանը: Հարությունյանի պատասխանը  բացասական էր, նա գտնում է. որ  մեր երկրում կա նոր սերունդ, որ  կարող է պայքարել:

 Խուդոյանը այնքան էլ համաձայն չէր. «Ո՞ւր է. նրանց մեջ լիդեր չկա»: «Է թողեք թող ձևավորվի»,-ավելացրեց Մենուա Հարությունյանը:

Այս թեմայով
am