Նա չի ուզում պատերազմի գնալ, մենք էլ չենք ուզում. Թրամփը՝ Կիմ Չեն Ինի մասին

CBS հեռուստաընկերության «60 րոպե» հաղորդաշարին տված հարցազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահը խոսել է Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինի հետ իր հարաբերությունների մասին:

«Մինչև իմ գալը մենք պատերազմի էինք գնում Հյուսիսային Կորեայի հետ: Այժմ նման բան չենք լսում: Նա չի ուզում պատերազմի գնալ, մենք էլ չենք ուզում պատերազմ: Նա համաձայնել է ապամիջուկայնացման: Այլևս ոչ մի հրթիռ: Ես վստահում եմ նրան», – ասել է Թրամփը:

Լրագրողը նաև հարցրել է՝ արդյո՞ք ճիշտ է, որ Հյուսիսային Կորեան ոչ մի զենքից էլ չի ազատվել և նույնիսկ նոր հրթիռներ է կառուցում:

«Ոչ ոք չգիտի: Ենթադրենք, թե այդպես է: Բայց, միևնույն ժամանակ, նրանք ոչ մի հրթիռ չեն փորձարկել: Նրանք ոչ մի միջուկային փորձարկում չեն անցկացրել, որովհետև այդ մասին շատ արագ կիմանայինք: Մենք այժմ հարաբերություններ ունենք»,- հայտնել է Թրամփը:

Այս թեմայով
am