«Չեմ ջոգում էս տեղը չե՞ք բերում»

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Գագիկ Եղիազարյանը ֆեյսբուքյան հանրագրում պատմում է.

«Սիրտս կպայթի որ չասեմ։ Քանի որ էն ոստիկանություն կոչված գյադա-գյուդեքը հրաժարվել էին իրենց պարտականությունները կատարել, ստիպված մենք ընկերներով այս օրով մեր վիշտն ու կսկիծը խեղդելով փակել էինք ճանապարհը, որպեսզի սգո թափորը անվտանգ և առանց խոչընդոտների դուրս գա եկեղեցուց։ Մի հատ 70-100 հազար դոլարանոց մեքենայով եկավ սասուն միքայելյանը։ Վարորդը թե բա քաշեք էս մեքենան անցնենք։ Ասացի՝ հարգելիս, եթե կարգ կա, ուրեմն բոլորի համար է, բարի եղեք այստեղից ոտքով շարունակել ճանապարհը։ Երկուսն էլ հերսոտեցին, թե բա՝ նա գնում է իր ընկերոջ թաղմանը, չեմ ջոգում էս տեղը չեք բերում։ Մի խոսքով զոռբայությամբ ու իրենց դաստիարակությունը ցուցադրելով խցկվեցին անցան։

Հ.Գ. էդ ընկեր կոչվածը մատը մատին չի տվել, երբ Արայիկը բանտարկված էր, երբ նրան խոշտանգում էին, երբ կարիքի մեջ էր, երբ կյանքը վտանգելով կանխեց հայրենի հողերի հանձնումն ու հայ հարյուրավոր կամ հազարավոր զինվորների կյանքը»:

Հիշեցնենք, նախօրեին Եռաբլուրում հուղարկավորվեց Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ Գայլը: 

գրում է՝henaran.am-ը 

Այս թեմայով
am