Քաղաքագետները` արտահերթ ընտրությունների անհրաժեշտ լինել-չլինելու մասին

Երևանի մամուլի ակումբներից մեկում այսօր երկու քաղաքագետներ` Մենուա Հարությունյանն ու Գուրգեն Եղիազարյանը, խոսել են արտահերթ ընտրությունների մասին:

«Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը զոռբա քաղաքական գործիչ է և պարզապես օգտվելով քաղաքական իրավիճակից՝ ուզում է լուծարել, նա քանդելով գնում է պետական ինստուտները: Չի կարելի աթոռակռվի, սեփական պաշտոնի համար հանել ժողովրդի մի մասին քաղաք»,- ասել է Մենուա Հարությունյանը:

Ըստ բանախոսի՝ Նիկոլ Փաշինյանը շատ պարզ հասկանում է, որ հաջորդ տարի չի կարող ունենալ այս վարկանիշը, քանի որ խաբել է հասարակությունը և ձմեռվանից հետո հասարակությոնը դա հասկանալու է: Մենուա Հարությունյանն այն կարծիքին է, որ դեկտեմբերին ընտրությունների չպետք է գնալ:

Նոր խորհրդարան ձևավորելուն կողմ է Գուրգեն Եղիազարյանը, բայց քաղաքագետը դժգոհություն է հայտնել նոր իշխանության քայլերից:

«Չեր կարելի լինել Սերժ Սարգսյանից վատը: Նա, ով ամենավատ կառավարիչն է եղել իր ժամանակների, նրա ժամանակ համացանցում հայհոյանքն իր ուրույն տեղը չուներ»,- ասել է քաղաքագետը:

Ըստ նրա՝ ընտրությունները պետք է լինեն, որ ջրբաժանը հստակ լինի:

«Մենք լսում ենք ասֆալտին պառկացնել, քարշ տալ, գլուխներ սվաղելՀիտլերն ասում էր՝ ես զրո եմ, Գերմանիայի ժողովուրդն է տերըբայց նա ղեկավարեց, մնաց պատմության մեջ որպես ամենամեծ սրիկան: Մենք շատ դանդաղ, հաստատուն քայլերով գնում ենք դեպի բռնապետություն»,- հայտարարել է բանախոսը: Եղիազարյանն այն կարծիքին է, որ գնում ենք դեպի անհայտություն:

 

 

Այս թեմայով
am