Ատրճանակի սպառնալիքով դեղատնից գումար են հափշտակել

Հոկտեմբերի 13-ին զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում:  Այս մասին հայտնում  է Shamshyan.com-ը։Ժամը 16:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Ե.Թ.-ն ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգել է, որ ժամը 16:20-ի սահմաններում Աճառյան փողոցի 32/27 հասցեում գործող «Թեո Ֆարմա» դեղատուն է մտել անհայտ անձը և ատրճանակի սպառնալիքով  հափշտակել դեղատանը եղած գումարը:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ զինված ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով:

 

Այս թեմայով
am