Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքից հայտնաբերված զենքը կապ չունի Մարտի 1-ի գործի հետ.ՀՔԾ պետ

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ  Աբրահամյանին պատականող տարածքներում  հայտնաբերված  զենքերի փորձաքննությունն ավարտվել է. այս մասին լրագրողների  հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ այդ զենքերը Մարտի 1-ի դեպքի վայրից առգրավված պարկուճների հետ համընկնում չկա:

«Ես էլ, ԱԱԾ տնօրենն էլ այդ ընթացքում հանդես եկանք հայտարարությամբ, որ ընդամենն օպերատիվ տվյալն է եղել այդ մասին, և այդ տվյալն ընդամենը ստուգվել է»,-ասաց Խաչատրյանը:

Հարցին, թե որքանո՞վ էր ճիշտ հայտարարելը, որ դրանք գուցե կապ ունեն Մարտի 1-ի հետ՝ Խաչատրյանը պատասխանեց, թե չի կարծում, որ սխալ էր:

Այս թեմայով
am