Անդուլ աշխատանքով իրավունք ես վաստակել քայլելու գրական մայրուղով. Ռոզա Վարդանյանը դարձավ 70 տարեկան

Լրացավ մեր մտավորականության արժանավոր ներկայացուցիչներից բազմաժանր գրող, տասը գրքերի հեղինակ անխոնջ եւ համեստ մշակներից մեկի՝ Գրողների միության պատվավոր անդամ,մեր մտավորականության արժանավոր ներկայացուցիչներից,  բանաստեղծ ճանաչված և շատ սիրված Ռոզա Վարդանյանի ծննդյան 70 ամյակը:

Ոչ ամեն արվեստագետի է հաջողվում իր գործունեության սկզբից մինչեւ հասուն տարիքը պահպանել հոգու, մտքի թարմությունն ու ավյունը, քաղաքացիական սկզբունքային կեցվածքը եւ մշտապես վայելել հասարակության սերն ու համակրանքը:

Այսպիսի արվեստագետ է Ռոզա Վարդանյանը, ում  ստեղծագործությունները հիացրել են շատ սերունդների եւ շարունակում են հիացնել նորերին:

Վարդանյանն  իր տաղանդով եւ անդուլ աշխատանքով իրավունք է վաստակել քայլելու այն գրական մայրուղով, որը բացել են նրա հզոր նախորդները, եւ հիրավի անջնջելի վաստակ ունի այդ մայրուղու շարունակականության պատասխանատու եւ դժվարին գործում:

Ժողովուրդների կյանքում լինում են ժամանակահատվածներ, երբ գաղափարական քաոսն է իշխում: Արվեստների եւ արվեստագետների համար նման իրավիճակը դաժան փորձություն է: Այդ փորձության միջով է այսօր անցնում հայ մշակույթը, այդ փորձությանն են փորձում դիմակայել հայ արվեստագետները:

Իր տարիքի համար աշխուժությամբ նա փնտրում է, ձգտում ու գնում է դեպի գեղեցիկը եւ առանձնապես դեպի մանուկները: Վարդանյանը  մանուկների հետ, նրանց շրջապատում իրեն լավ է զգում, եւ երեւի նրանց հոգու անմեղությունը, անկեղծ ծիծաղն ու զարմանքը դառնում են նրա համար էներգիայի անսպառ աղբյուր:

Շնորհավոր ծնունդդ, մեր սիրելի ավագ ընկեր եւ բարեկամ:

Եղիր ինչպես եղել ես ու կաս՝ միշտ հավատարիմ քո արվեստին, քո խղճին: Ոչ ոք չգիտի, թե դեռ ինչքան է շարունակվելու այս համընդհանուր հոգեւոր գորշությունը: Ուստի, դու շատ բան ունես ասելու եւ անելու քեզ սիրող եւ համակրող ժողովրդիդ համար:

Meganews.am- ստեղծագործական խումբը մաղթում է, սիրելի Ռոզա Վարդանյանին քաջառողջություն եւ երկար-երկար տարիների կյանք: 

 

Այս թեմայով
am