Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը ծառայեց մեր երկրի միջազգային հեղինակության բարձրացմանը. Ն. Փաշինյան

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովն ավարտվեց, և պետք է արձանագրել, որ գագաթնաժողովի արդյունքները մեր երկրի համար դրական են: Այս իրադարձությունը ծառայեց մեր երկրի միջազգային հեղինակության բարձրացմանը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գագաթնաժողովն անցավ շատ բարձր մակարդակով, և ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր ներգրավված են եղել կազմակերպչական աշխատանքներին: Գագաթնաժողովը Հայաստանում կազմակերպելու վերաբերյալ որոշումը կայացվել է դեռևս 2016 թ.-ին Մադագասկարի գագաթնաժողովի ընթացքում, և այդ որոշման կայացման գործում շատ մեծ է արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի դերակատարումը: Ուզում եմ պարոն Նալբանդյանին հատուկ շնորհակալություն հայտնել»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նաև հատուկ շնորհակալություն հայտնեց իր ֆրանսերենի դասախոսին: Նա տեղեկացրեց, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից հետո էլ մտադրություն ունի շարունակել ֆրանսերենի ուսումնառությունը:

Վարչապետը հայտնեց, որ շտապում է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ հանդիպման, որի ընթացքում կարևոր բանակցություններ են տեղի ունենալու:

Նա նաև շնորհակալություն հայտնեց ժողովրդին՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ ամենագլխավոր արժեքը մարդն է:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Այս թեմայով
am