Հայաստան-Ջիբրալթար հանդիպումը կսպասարկի Շվեյցարիայի մրցավարական անձնակազմը

Հոկտեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի Հայաստան-Ջիբրալթար հանդիպումը: Խաղը կսպասարկի Շվեյցարիայի մրցավարական անձնակազմը՝ Ֆեդայի Սանի գլխավորությամբ:

Օգնականներն են Սլադան Յոսիպովիչը և Մարկո Ցուրխերը: 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Բեկի Զոգայը: Մրցավարի լրացուցիչ օգնականներն են Ալեն Բիերին և Լուկաս Ֆանդրիխը: Հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակն է Ռոբերտ Կիշպալը Հունգարիայից, իսկ ՈՒԵՖԱ-ի տեսուչն է Նիկոլաե Գրիգորեսկուն Ռումինիայից:

Այս թեմայով
am