Շփման գծում վերահսկելի իրավիճակ է, ոտնձգության դեպքում` կպատժվեն. ԳՇ պետի տեղակալ

Շփման գծում վերահսկելի իրավիճակ է, այնպիսի իրավիճակ, որը մեզ համար սովորական երևույթ է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, ով հետևում էր ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ստորաբաժանումների համատեղ մարտավարական զորավարժության եզրափակիչ` կրակային փուլին:

Հիշեցնենք, որ Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Արշավիր Ղարամյանը իր ֆեյսբուքյան էջում երեկ գրառել էր, որ ադրբեջանական կողմը մեկ ժամում դիպուկահար զենքերից 40-ից ավելի կրակոցներ է արձակել Արցախի Պաշտպանության բանակի առաջնագծի դիտակետերից մեկի վրա և կատաղությունից հողաթմբի վրա բարձրացած շան ուղղությամբ:

«Արտառոց ոչինչ չկա։ Ցանկացած ոտնձգության դեպքում կլինի արժանի պատիժ  և պատասխան»,-նշեց նա:

Անդրադառնալով հարցին՝ հակառակորդի  հետ օպերտիվ կապի կոմունիկացիաններ ստեղծելու գործընթացը ո՞ր  փուլում է,  գեներալն ասաց, որ  չի կարող կարող  այդ հարցին  պատասխանել:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե որ  դեպքում ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերը կարող են  գործողություններ  իրականացնել, մասնավորապես, կարո՞ղ  են Արցախում հակառակորդի ագրեսիայի  դեպքում  մասնակցել  գործողություններին,  գեներալն  ասաց. «Հայաստանի Հանրապետության տարածքին սպառնացող ցանկացած ուղղությունից  վտանգի դեպքում մենք պարտավոր ենք կիրառել բոլոր ուժերն ու միջոցները»,-նշեց նա:

Աղբյուրը ՝  tert.am

Այս թեմայով
am