Տարիների ընթացքում հենց համատեղ աշխատանքի արդյունքում կարողացանք առաջ տանել կազմակերպությունը. Միկայել Ժան

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Միկայել Ժանը իր համար խիստ հոգեհարազատ է համարում ֆրանկոֆոնիան, իսկ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը ծառայելը՝ մեծ պատիվ: Այս մասին նա նշեց հոկտեմբերի 12-ին ՖՄԿ գագաթնաժողովի փակման ժամանակ իր ելույթում:

«Ֆրանկոֆոնիան ինձ համար շատ հոգեհարազատ է դարձել: Որքան հաճելի էին տարբեր երկրների բնակիչների հետ հանդիպումները, արժեքներ ստեղծող հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքը: Կարևոր եմ համարում երիտասարդությանն ու կանանց հարցերին ուղղված ծրագրերը, խնդիրների լուծման գործում նրանց ներգրավելը: Շատ հաճախ են խոչընդոտներ եղել, սակայն մենք հասկացանք, թե ինչպես դրանք հաղթահարել»,- ասաց Միկայել Ժանը:

Միկայել Ժանը կարևոր համարեց միասնական աշխատանքը: Նա հպարտությամբ նշեց, որ տարիների ընթացքում հենց համատեղ աշխատանքի արդյունքում կարողացել են առաջ տանել կազմակերպությունը՝ բերելով մեկ այլ մակարդակի:

«Այն, ինչ նախորդերն են արել, մենք կարողացել ենք առաջ մղել: Շնորհակալություն վստահության համար, և կեցցե՜ ֆրանկոֆոնիան»,-հավելեց Միկայել Ժանը:

Այս թեմայով
am