ՀՖՖ-ն շնորհավորում է Նիկիտա Սիմոնյանին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և հայկական ֆուտբոլային հասարակությունը շնորհավորում են լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ, Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանին ծննդյան 92-ամյակի կապակցությամբ:

ՀՖՖ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում Նիկիտա Սիմոնյանին՝ հայկական ֆուտբոլի զարգացման մեջ անգնահատելի ավանդ ունենալու համար: Սիմոնյանի անվան հետ են կապված հայկական ֆուտբոլի ամենավառ էջերը:

Եվս մեկ անգամ շնորհավորելով հոբելյարին՝ մաղթում ենք նրան հետագա հաջողություններ, քաջ առողջություն, երջանկություն և բարեկեցություն: 

Այս թեմայով
am