Վարչապետը ՀՅԴ ներկայացուցիչների հետ քննարկել է ներքաղաքական իրավիճակը

2018 թ. հոկտեմբերի 11-ին կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՅԴ Բյուրոյի անդամներ Մուրադ Փափազյանի, Սպարտակ Սեյրանյանի և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի հանդիպումը։

Այս մասին հայտնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, առաջիկա զարգացումներին վերաբերող հարցեր։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա օրերին շարունակել հանդիպումները։

 

Այս թեմայով
am