Արմեն Սարգսյանը հանդիպել է Վիետնամի փոխվարչապետ Ֆան Բին Մինի հետ. զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ կապերի խորացման հարցերին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Վիետնամի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ֆան Բին Մինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Նախագահը ողջունել է Վիետնամի պատվիրակության այցը Հայաստան և մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողովին:

Նախագահ Սարգսյանը ու Վիետնամի փոխվարչապետն անդրադարձել են երկկողմ կապերի խորացման հարցերին՝ մասնավորապես կարևորելով տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, թեթև արդյունաբերության բնագավառներում, ինչպես նաև գիտական և կրթական ոլորտներում առկա մեծ ներուժի օգտագործումը:

Վիետնամի փոխվարչապետն իր երկրի ղեկավարության անունից նախագահ Սարգսյանին հրավիրել է պաշտոնական այց կատարել Վիետնամ:

 

 

Այս թեմայով
am