Միջնավանի դպրոցի տնօրենն աշխատանքից ազատվել է

Քաշաթաղի շրջանի Միջնավան համայնքի դպրոցի տնօրենն աշխատանքից ազատվել է: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը:


Նա նշել է, որ չնայած մինչ այդ առկա որոշ խնդիրներին, երեկվանից դասապրոցեսները բնականոն հունով շարունակվում են և աշակերտները հավուր պատշաճի հաճախում են դպրոց:

«Ամեն դեպքում, այսօր, շրջվարչակազմի ղեկավարի հրամանով դպրոցի տնօրեն Լիլիթ Մարտիրոսյանն ազատվել է պաշտոնից և նշանակվել է նոր տնօրեն: Կարծում եմ, որ նոր նշանակումը պետք է գոհացնի դպրոցի ուսուցչական կոլեկտիվին և աշակերտների ծնողներին»,- հայտնել է Ա. Մխիթարյանը:

Այս թեմայով
am