Շառլ Ազնավուրի ծննդյան թիվը սխալ ներկայացնելու մեջ մեղավոր է Agence Publics-ը. Տիգրան Բալայան

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գագաթնաժողովի բացման արարողությանը Շառլ Ազնավուրի ծննդյան թիվը սխալ ներկայացնելու մեջ մեղավոր է Agence Publics ընկերությունը:

Այս մասին ասաց ՖՄԿ գագաթնաժողովի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ պարզաբանելով տեղի ունեցածը:

Արարողության կոնտենտի, նաև գրաֆիկական լուծումների պատասխանատուն եղել է Agence Publics ընկերությունը, որը համերգի գլխավոր կազմակերպիչն է: Մենք դա հանձնարարել էինք իրենց, և տարեթվի շփոթությունը նրանց մեղքով է եղել: Մենք դրա հետ կապված նրանցից պարզաբանումներ ենք պահանջել»,- ասաց նա՝ նշելով, որ կազմակերպությունը սխալմունքը բացատրում է տեխնիկական վրիպակով:

Նշենք, որ երեկ Հանրապետության հրապարակում՝ ՖՄԿ գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ էկրանին Շառլ Ազնավուրի ծննդյան թիվը սխալ էր ներկայացվել:

Գրված էր՝ 1914-2018, այնինչ շանսոնյեն ծնվել է 1924 թվականին:
 

Այս թեմայով
am