Ամոթի զգացումը կորցրած պիտի շարունակենք բղավել, որ մենք ունենք աշխարհի ամենահին մշակույթը

Երեկ Հանրապետության հրապարակում կայացավ Ֆրանկոֆոնիայի միջոցառումների գալա համերգը:

Ինչպես տեղեկացրել էինք  համերգի եզրափակիչ հատվածը նվիրված է լինելու աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին:

 Համերգին ներկա են եղել  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանկոֆոնիայի միջոցառումներին Երևան ժամանած երկրների պատվիրակությունների ղեկավարներ ու անդամներ:

Միջոցառումը հետաքրքիր և տարբեր բեմադրություններով է հագեցած  եղել , սակայն մեծ և ամոթալի վրիպումով :
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան թիվը սխալ է գրված  եղել մեծ էկրանին:

Ու ակամայից հարց է առաջանում , արդյո՞ք կազմակերպիչները չեն տիրապետել  Շանսոնյեի կենսագրության տվյալներին , թե՞  հերթական «գռդոն»-ն են արել , միայն «պլուս» և աշխատավարձ ստանալու համար:


Այս չափ անտարբերությունն ու այս մաշտաբի բացթողումը անշուշտ մտածելու տեղիք է տալիս մշակութի ոլորտում կատարվող մնացած իրադարձությունների առիթով , որոնք միանշանակ բոլորի աչքից թաքցվում են:

Եւ ուրեմն ամոթի զգացումը կորցրած պիտի շարունակենք բղավել, որ մենք ունենք աշխարհի ամենահին մշակույթը և ականջ ծակող խոսքերով հպարտանանք , որ ապրել ենք նույն ժամանակաշրջանում ՝ Շառլ Ազնավուրի հետ , սակայն չտիրապետելով տարրական գիտելիքների , ողջ աշխարհին պիտի ներկայացնենք այնպիսի վրիպում  , որի մասին անգամ խոսելն է ամոթ:

Հ. Գ. Արդարամիտ լինելու համար meganews.am-ը նաև տպագրեց ՖՄԿ գագաթնաժողովի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի  պարզաբանումը ՝ տեղի ունեցածի վերաբերյալ:


Սակայն պիտի պարոն Բալայանին հիշեցնել, որ միջոցառումը , որը տեղի էր ունենում Երևանի Հանրապետության հրապարակում մեծ պատասխանատվություն էր պահանջում իրենից և բացարձակ ավելորդ չէր լինի կրկնակի ուշադրությունը նաև մեր կողմից ՝ պատշաճ կերպով ներկայանալու համար , որպեսզի հետո ողջ աշխարհի առջև ստիպված չլինեին արդարանալու ու մեղքի բաժինը մեղմացնելու:


Վերջին հաշվով այս ամենը մանկական անլուրջ չարաճճիության է նմանվում , երբ ինչ որ բան արած և պատժված երեխան փորձում է արդարանալ:
Անլուրջ է պարոնայք, անլուրջ ...

 

Նանա Սարգսյան


 

Այս թեմայով
am