Խոշոր ավտովթար Երևանում. կա 7 վիրավոր

Երևանում, հոկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22:00-ի սահմաններում Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկում բախվել են Volkswagen Touareg մակնիշի 44 ՍՍ 445 համարանիշի եւ թիվ 28 երթուղին սպասարկող ГАЗ 32213 մակնիշի 4383 Տ համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, բախման հետեւանքով Volkswagen Touareg-ը կողաշրջվել է: Վթարի հետեւաքով էլ 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Վիրավորներից մի քանիսն էլ ավտոմեքենաներից դուրս են բերել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները՝ ոստիկանության աշխատակիցների օգնությամբ: Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը:

Այս թեմայով
am