Ընտանիքը վստահ է, որ նա 4.000.000 ԱՄՆ դոլար պարտք չի եղել ո´չ Կարո Կարապետյանին (Յուվեցի Կա­րո), ո'չ էլ այլ անձի . «Իրավունք»

«Կիրակի օրը՝ գործընկերոջ վրա հրազենային մահացու կրակոցներ արձակելուց հետո ինքնասպան եղած Հարություն Ղարագյոզյանի (Կարամելի Հարութ») ընտանիքը վստահ է, որ նա 4.000.000 ԱՄՆ դոլար պարտք չի եղել ո´չ Կարո Կարապետյանին (Յուվեցի Կա­րո), ո'չ էլ այլ անձի: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Հարություն Ղարագյոզյանի և նրա ընտանիքի անդամների շահերը ներկայացնող փաստաբան Ռաֆայել Ամիրխանյանը:


Իսկ թե ինչն էր վիճաբանու­թյան բուն պատճառը, այս պահին կդժվարանամ ասել: Ես նոր եմ ներգրավվել այս գործում, և հաշվի առ­նելով ու հարգելով Ղարագյոզյանների ընտա­նիքի սուգը, այլ մանրա­մասներ դեռ չենք քննարկել: Կարող եմ միայն ասել, որ ընտա­նիքը պատրաստվում է հայց ներկայացնել դա­տարան, որպեսզի վե­րականգնի Հարություն Ղարագյոզյանի բարի համբավը:

- Ճի՞շտ է, որ մինչ այդ ողբերգությամբ ավարտված հանդիպումը՝ Կարո Կարապետյանի կողմնակիցները ծեծի են ենթարկել Ղարագյոզյանին:

-Այդ հարցին ևս այս պահին կդժվարանամ պատասխանել: Եկեք մի փոքր համբերենք:

Թե ինչն էր երբեմնի մտե­րիմ ընկերներին դարձ­րել այդ աստիճան թշնա­միներ, խուսափում են կարծիք հայտնել ան­գամ նրանց մոտ կանգ­նած աղբյուրները՝ նշե­լով միայն. «Անգամ այն ժամանակ, երբ Հարութն ու Կարոն մտերիմ ընկերների էին, շատերը զարմանում էին, որովհետև շատ տարբեր էին: Հարութը շատ ինտելեկտով, պատվախնդիր, զուսպ մարդ էր, իսկ Կարո­յի համար սրբություններ չկային»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով
am