«Իրավունք». ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովը, հավանաբար, Հայաստանից կտեղափոխեն այլ երկիր

«Մինչ Նիկոլ Փաշինյանը հպարտանում է, իր կարծիքով, չտեսնված իրադար­ձությամբ՝ Ֆրանկոֆոնիայով, որը ի դեպ կազմակերպվել ու նախաձեռնվել էր Սերժ Սարգսյանի օրոք, Հայաստանը դուրս մղվեց մի շարք կարևոր միջոցա­ռումներից:

Այս օրերին Հայաստանում նախատեսված բազմաթիվ միջոցառումներ չե­ղյալ են հայտարարվում: Մասնավորա­պես, հոկտեմբերի 30-ին Հայաստանում պետք է լիներ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի և պատվիրակու­թյունների լիագումար նիստը: Սակայն, ըստ ստացվող տեղեկությունների, կապ­ված ստեղծված իրադարձությունների հետ, ՀԱՊԿ ԽՎ նիստը Հայաստանից տեղափոխվում է այլ երկիր: 

Իհարկե, այդ գործի վրա առաջին քարը նետվեց Խաչատուրովի ձերբակալության ժամանակ, սակայն վերջնականապես կասկածի ցե­ցը ընկավ ՀԱՊԿ գործընկերների ջանը, երբ հոկտեմբերի 2-ին Նիկոլը գրավեց խորհրդարանը: Հավանաբար, այս կերպ ՀԱՊԿ երկրների խորհրդարանականները արտահայտում են իրենց վերաբերմունքը՝ Հայաստանում խորհրդարան ներխուժելու վերաբերյալ»,-գրում է թերթը:

 

Այս թեմայով
am