Հայաստան կայցելի ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը տարածաշրջան կատարելիք այցի շրջանակներում կայցելեի Հայաստան: Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթերի» իր միկրոբլոգում:

«Հոկտեմբերի 20-ին ես ճանապարհորդելու եմ Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան Վրաստան՝ հանդիպելու իմ գործընկերների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ` առաջ քաշելով ամերիկյան շահերը անվտանգության հարցերում»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը, Tert.am–ի հետ զրույցում ասել էր, որ Ջոն Բոլթոնի այցի ժամանակ Հայաստանը պետք է փորձի բալանսավորել Սիրիա 100 հոգանոց հումանիտար առաքելության հետևանքները՝ աջակցելով ԱՄՆ-ին՝ թե ՛ Աֆղանստանում, թե՛ այլ ուղղություններով: 

«Իհարկե, կարելի է նաև առաջարկել նոր օրակարգ՝ ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերությունները խորացնելու առումով:

Այսինքն՝ նոր օրակարգային հարցերում պետք է անպայման լինի երկկողմ ռազմական համագործակցություն և բիզնես: Այս ուղղությամբ էլ շատ կարևոր քայլեր ունենք անելու, որ Բոլթոնը հակառուսական և հակաիրանական սանկցիաների ճարտարապետներից է, և Հայաստանը պետք է ցույց տա, որ այդ պատժամիջոցների արդյունքում հենց ՀՀ տնտեսությունն է տուժելու: Այս հարցը նույնպես ակտուալ է և պետք է նման հարցեր քննարկել»,- Tert.am-ի հետ զրույցում ասել էր նա։

 

 

Այս թեմայով
am