Լիբանանի նախագահն ընտրվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի փոխնախագահ

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում առաջին լիագումար նիստի ընթացքում Լիբանանի նախագահ Միշել Աունն ընտրվել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի փոխնախագահ: Այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը: Կոտ դ՛Իվուարի, Հաիթիի, Մավրիտանիայի և Վիետնամի ներկայացուցիչները նույնպես ընտրվել են Ֆրանկոֆոնիաւյի գագաթնաժողովի փոխնախագահ: Նույն նիստի ընթացքում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում նախագահությունը Մադագասկարից փոխանցվել է Հայաստանին:

 

Այս թեմայով
am