Ֆրանսիայի ամենահայտնի հայերը

Անրի Վեռնոյ

Անրի Վերնոյը, կամ ավելի ճիշտ Աշոտ Մալաքյանը, ծնվել է 1920 թ. հոկտեմբերի 15-ին Թուրքիայում: Մալաքյանների ընտանիքը 1924 թ. գաղթել է Հունաստան, և մի որոշ ժամանակ անց հաստատվել է Մարսելում: Փոքրիկ Անրին երգել է Մարսելի եկեղեցում և հաճախել է տեղի կաթոլիկ դպրոց, սովորել է կիրառական արվեստի, ինչպես նաև ֆինանսական դպրոցներում:
Մի որոշ ժամանակ Անրին աշխատել է «Հորիզոն» շաբաթաթերթում, որտեղ և հաճախ է անդրադարձել է Հայկական հարցին:

1949 թ. Վերնոյը տեղափոխվում է Փարիզ և խորասուզվում կինեմատոգրաֆի մեջ:

Վերնոյի ֆիլմերը եվրոպական կինեմատոգրաֆի անգին նմուշներից են:
Ֆրանսիական հեղինակավոր ամսագրերրից մեկը՝ Վերնոյի ֆիլմերի մասին: 

Վերնոյի դեբյուտը կինոյում եղավ «Սեղան մեռածների համար/La Table-aux-Crevés» ֆիլմով, այնուհետև հաջորդեցին «Աննշան մարդիկ/Des gens sans importance», «Աղքատն ու գեղեցիկը/Une manche et la belle», «Մաքսիմա/Maxime»,«Նախագահ/Le président», «Առյուծներն ազատ են/Les lions sont lâchés», «Ձմռան կապիկը/Un singe en hiver», «Վախ քաղաքի վրա/Peur sur la ville», «Թշնամուս դին/Le corps de mon ennemi» ֆիլմերը, սակայն նրա գլուխգործոցը դեռ առջևում էր:

1991 թ. էկրաններ են բարձրանում Վերնոյի թերևս ամենագեղեցիկ երկու՝  «Մայրիկ/Mayrig» և «Պարադի փողոց, տուն 588/588 rue Paradis» գործերը:

Մայրական սիրո, ջերմության, ընտանիքի, վաղվա օրվա հանդեպ հույսի, ցավի և կորստի մասին պատմող այս ֆիլմը մի ողջ ազգի բնաջնջման և դրա հետևանքով պանդխտության ուղին բռնած մի ընտանիքի օրինակով ամբողջ ազգի ճակատագրի վառ ներկայացումն է, որի կողքով անտարբեր չի անցնում անգամ անսիրտ մարդը: Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 1921 թ. Մարսելում:
Գրքի հիմքում համանուն գիրքն է, որը ունեցել է ավելի քան 40 տարբերակ, սակայն 1985 թ. հրատարակվել է դրանցից միայն մեկը և տարածվել ավելի քան 200 0000 օրինակով, իսկ ավելի ուշ այն թարգմանվել է ավելի քան 10 լեզուներով:

«Պարադի փողոց, տուն 588»-ը «Մարիկի» շարունակությունն է: Իրադարձությունները տեղի են ունենում մեր ժամանակներում: Փոքրիկ Պիեռը մեծացել է. նա հաջողակ ռեժիսոր է: Թվում է, թե նրա կյանքում ամեն ինչ լավ է, սակայն անցյալից չես փախչի…

Վերնոյը մի շարք հեղինակավոր մրցանակների դափնեկիր է:

Շառլ Ազնավուր

Ամենանուրբ և թախծոտ աչքերով հայը՝ սիրված շանսոնյե, կոմպոզիտոր, դերասան, պոետ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թ. մայիսի 22-ին: Ազնավուրի ծնողները Եղեռնից փրկվելով հաստատվել են Ֆրանսիայում: Շանսոնյեի հայրը Վրաստանից Ֆրանսիա գաղթած հայ է, իսկ մայր ծագումով հայի ընտանիքից էր, որոնք ապրումէին Թուրքիայում:

Սիրելի Ազնավուրը ստեղծեց ավելի քան 1300 երգ, նկարահանվեց ավելի քան 60 ֆիլմերում և վաճառեց ավելի քան 200 մլն ձայնասկավառակ, սակայն այդ ամենին նա շատ մեծ դժվարությամբ հասավ…

Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին. երեսիս փակված դռներ, հեգնանքով և արհամարանքով լի ժպիտներ. «Մի համառեք», «Ոչինչ չունենք ձեզ համար», «Թողեք ձեր հասցեն, կգրենք», «Ամեն պատահական մարդու վրա ժամանակ չունենք կորցնելու»…Ես ճաշակել եմ այդ բոլորը: Շատերի նման կուլ եմ տվել թուքս, զսպել եմ արցունքներս ու կուչ եկել: Շատերի նման զայրույթից պոռթկացել եմ երբեմն, կոպտել եմ, կոպտել են ինձ: Կասկածն ու հուսահատությունը, բախտ չունենալու զգացողությունը հաճախ են գետնել ինձ, բայց ցավս թաքցրել եմ, քաշվել եմ պատյանիս մեջ և ուժ հավաքել դիմանալու, պայքարելու համար…
Ազնավուր

Ազնավուրի հայտնի դառնալու հարցում մեծ էր Էդիթ Պիաֆի ներդրումը, որը նկատում է Շառլին և նրա ընկերոջը՝ կոմպոզիտոր Պիեր Ռոշին և հրավիրում է նրանց իր հետ շրջագայության: Հենց այսպես հիմք է դրվում Ազնավուրի երաժշտական կարիերային, որը սակայն իր գագաթնակետին է հասնում 1956 թ., երբ շանսոնյեն սկսում է օրը երեք անգամ ելույթ ունենալ Կասաբլանկայում և Փարիզի «Օլիմպիա» դահլիճում:
Եվ սա երկար, շատ երկար ուղու սկիզբն էր…

Դուք կգրավեք աշխարհը, քանի որ կարողանում եք հուզել մարդկանց: 
Շառլ դը Գոլը՝ Շառլ Ազնավուրին

Ազնավուրի առավել հայտնի կատարումներից են “La Boheme”, “She”, “Parce Que Tu Crois”, “Les Comediens”, “ Je Me Voyais Déjà“, “Hier Encoreերգերը, ինչպես նաև Միրեյ Մատյոյի հետ “Une Vie Dʼamour” զուգերգը:

Ազնավուրը ամուսնացել է երեք անգամ: Առաջին անգամ նա ամուսնացել է Միշելին Ռյուգելի հետ, որից երկու երեխա է ունեցել, իսկ երկրորդ անգամ՝ Էվելին Պլեսիսի հետ, որը նրան որդի է պարգևել. տղան, սակայն, 25 տարեկանում մահացել է: Երրորդ անգամ Շառլն ամուսնացել է Ուլլա Տորսելի հետ՝ 1967 թ. և նրա հետ է անցկացրել մի քանի տասնյակ տարիներ: Այս միությունից լույս աշխարհ են եկել Կատյան, Միշան և Նիկոլյան:

«Առաջին անգամ երբ ամուսնացա, չափազանց երիտասարդ էի, երկրորդ անգամ՝ չափազանց հիմար: 3-րդ անգամ ես ամուսնացա մի կնոջ հետ, որն ինձ շատ բան սովորեցրեց: Օրինակ 3-րդ կնոջիցս սովորեցի հանդուրժող լինել: Չեմ կարող ասել, որ նա ինձ փոխեց, քանի որ ինձ դժվար է փոխել, սակայն նա ինձ օգնեց ճիշտ ճանապարհ ընտրելու հարցում»
Ազնավուր 

Հոկտեմբերի 1-ին աշխարհը հրաժեշտ տվեց իր միակ և անկրկնելի Ազնավուրին…

Մեռնելուց ինձ պետք է ընտանիքիս անդամները շրջապատեն: Ես գիրքը ձեռքումս և հումորը մտքումս եմ հեռանալու կյանքից:
Ազնավուր

Միշել Լեգրան

Օսկարակիր ֆրանսիացի կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր և երգիչ Միշել Լեգրանը ծնվել է 1932 թ. փետրվարի 24-ին Փարիզում: Երաժշտական առաջին կրթությունը Լեգրանը ստացել է հոր՝ կոմպոզիտոր և դիրիժոր Ռայմոն Լեգրանի  և մոր՝ դաշնակահարուհի, ծագումով հայ Մարսել Տեր-Միքայելյանի մոտ:

Միսաք Մանուշյան

Բանաստեղծ, հեղափոխական, մարտիկ, հակաֆաշիստ և ֆրանսիայի ազգային հերոսի կոչմանն արժանացած Միսաք Մանուշյանը ծնվել է 1906 թ. սեպտեմբերի 1-ին Արևմտյան Հայաստանի Ադիյաման գյուղում համեստ հայ գյուղացիների ընանիքում: 9-ամյա Միսաքը կորցնում է հորը 1915 թ., իսկ մայրը մահանում է գաղթի ճանապարհին: Հրաշքով փրկված Միսաքը եղբոր հետ տեղափոխվում է Սիրիա, և մի քանի տարի անց են կացնում սիրիական մի մանկատանը, իսկ ավելի ուշ՝ 1925 թ. տղաները տեղափոխվում են Ֆրանսիա և հաստատվում են Մարսելում, այնուհետև՝ Փարիզում: Կեցության ծանր պայմանները ստիպում են Միսաքին համաձայնվել ցանկացած տեսակի գործի: Նա անգամ քանդակագործների համար բնորդ է աշխատել: Միսաքը կորցնում է եղբորը, իսկ 1930 թ. Մեծ Դեպրեսիան զրկում է նրան աշխատանքից: Ի՞նչ անել…

 

Ֆրանսիացիներին հանգստացնելու համար գերմանացիները փողոցներում իբրև հանցագործների նկարներով պաստառներ էին փակցնում և նրանց անվանում «Հանցագործների բանակ»: Պաստառի կենտրոնական մասում Մանուշյանի նկարն էր, իսկ նկարի տակ գրված. «Մանուշյան, հայ, խմբավորման ղեկավար, որի թեթև ձեռքով մահացել է 150, վիրավորվել՝ 600 մարդ»:

Ավելի ուշ՝ 1946 թ. Շառլ դը Գոլի նախաձեռնությամբ բացվեց «Պայքարող Ֆրանսիայի հուշարձանը», ինչպես նաև հետմահու Մանուշյանն արժանացավ «Պատվո լեգիոնի շքանշանի»: Փարիզում, Մարսելում, Վալանսում, Երևանում նրա անունով փողոցներ կոչվեցին, իսկ նրա ու նրա ջոկատի մասին գրքեր և հազարավոր հոդվածներ տպագրվեցին: Մանուշյանի և նրա ջոկատի անդամների մասին նաև ֆիլմեր են նկարահանվել:

Պատրիկ Ֆիորի

Ծագումով հայ Պատրիկ Ֆիորին ծնվել է 1969 թ. սեպտեմբերի 23-ին Մարսելում՝ հայի և կորսիկացու ընտանիքում: Ընտանիքը շատ շուտով տեղափոխվում է Կորսիկա ապրելու: Պարբերաբար ծնողները բախվում էին դժվարությունների, սակայն ոչ մի ջանք չէին խնայում, որ իրենց 5 երեխաներից և ոչ մեկը ոչ մի բանի կարիք չունենա, սակայն երբեմն Պատրիկի ծնողները մի կերպ էին ծայրը ծայրին հասցնում:

Որքան որ ես ինձ հիշում եմ, երաժշտությունը միշտ ինձ շրջապատել է: Հիշում եմ, որ փոքր ժամանակ քույրերս երգում էին ինձ համար և ես միայն նրանց ձայնի ներքո էի կարողանում քնել: Մեր ընտանիքում բոլորն են երգում, անգամ հայրս, որը չնայած իր սարսափելի ձայնին, շարունակում է երգել և ստեղծագործել:
Պատրիկ

Պատրիկի դեբյուտը տեղի ունեցավ 12 տարեկանում. Մարսելի գեղեցիկ բեմերից մեկում Պատրիկը ելույթ է ունենում “La Legende des Santonniers ներկայացման մեջ: Ավելի ուշ նա մասնակցում է սկսնակ արտիստների Les habits du dimanche հաղորդաշարում, սակայն ամեն ինչ դեռ առջևում էր:

1993 թ. Պատրիկը “Mama Corsica” երգով մասնակցում է Եվրատեսիլին և գրավում է 4-րդ հորիզոնականը: Ավելի ուշ նա երկու ալբոմ է թողարկում:
Պատրիկի կարիերայում, սակայն, հատկանշական էր Լյուկ Պլամոնդոնի և Ռիկարդո Կոչանտեի հետ հանդիպումը, որոնք “Notre-Dame de Paris” մյուզիքլի համար դերասաններ էին փնտրում: Արդյունքում Ֆիորին ոչ միայն մասնակցում է ներկայացմանը, այլև՝ Գարուի և Դանիել Լավուայի հետ ձայնագրում է “Belle” երգը:

Այս ներկայացումը Պատրիկին համաշխարհային ճանաչում է բերում և նոր դռներ է բացում նրա առջև: Ավելի ուշ Պատրիկը մի քանի այլ ալբոմներ է թողարկում…

Այս թեմայով
am