Աշխարհում 124 մլն մարդ տառապում է քաղցից

Աշխարհում 124 մլն մարդ տառապում է քաղցից ու թերսնումից, ընդ որում` Աֆրիկայի երկրներն այդ ցուցակում առաջատարներն են: Այդ մասին են վկայում  «Սովի համընդանուր ցուցիչ» ամենամյա զեկույցի տվյալները, որը ոչ կառավարական  Welthungerhilfe և Concern Worldwide կազմակերպությունների հետ հրապարակում է Պարենային քաղաքականության միջազգային հետազոտական ինստիտուտը. հայտնում է РИА Новости-ն:

Ըստ զեկույցի` 2018-ի ցուցանիշն առավելագույնն է տվյալ զեկույցի հրապարակման ամբողջ ընթացքում. երկու տարի առաջ սովյալների թիվը 80 միլիոն էր: Միաժամանակ նշվում է, որ պարտադրված տեղահանվածների շրջանում թերսնվող մարդկանց թիվն ավելացել է` մոտ 70 մլն մարդ:

Աֆրիկյան 6 երկրում սովի և թերսնման խնդիրը հասնում է  վտանգավոր չափերի, իսկ ամենակրիտիկական վիճակը Կենտրոնական-աֆրիկյան Հանրապետությունում է: Զգալիորեն վատացել է վիճակը ԿԺԴՀ-ում, որը 27-րդ տեղից տեղափոխվել է 11-րդ տեղը: 

Այս թեմայով
am