Մեկնարկել է ՖՄԿ լիագումար նիստը. նախատեսվում է նախագահության լիազորությունների փոխանցում (ուղիղ)

Լիագումար նիստի աշխատանքների մեկնարկը տրվում է 1+4 ձևաչափով, որի շրջանակում նախատեսված է նիստի բացում լիազորություններն ավարտող նախագահի կողմից, նախագահության լիազորությունների փոխանցում Մադագասկարի և Հայաստանի միջև, համաժողովի բյուրոյի հիմնում, օրակարգի նախագծի հաստատում և աշխատանքների պլանավորում, կազմակերպությանն անդամակցության կամ կարգավիճակի փոփոխության մասին հայտերի քննարկում:

Նշենք, որ Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել երկու տասնյակից ավելի երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:



Գագաթնաժողովի թեման է. «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»։ Համընդհանուր արժեքների վրա խարսխված այս թեման հնարավորություն կտա արտացոլել Ֆրանկոֆոնիայում խաղաղությունը, համերաշխությունը և զարգացումը։

Այս թեմայով
am