Եթե ժողովուրդը հույսեր է կապում Նիկոլ Փաշինյանի հետ , ուրեմն պետք է հասկանա , որ Նիկոլ Փաշինյանի ուժը հենց ինքը ՝ ժողովուրդն է . Արա Պապյան

Սոցիալական ցանցերում ավելանում են վարչապետի հրաժարականին ընդդիմացող խմբերն ու նախաձեռնությունները։

 Քաղաքացիները չեն վստահում խորհրդարանական ուժերի հետ կնքված հուշագրերին և խոստումներին։
Այս առիթով meganews.amզրուցեց  , քաղաքականագետ Արա Պապյանի հետ.


Անկախ այն հանգամանքից, որ Դուք և ՀՀ քաղաքացիներից շատերը դեմ են արտահայտվել վարչապետի հրաժարականի փաստին  , այնուհանդերձ արդեն վարչապետը հայտարարել է իր հրաժարականի հստակ օրը , ինչպիսի մեկնաբանություն կանեք այս առիթով .

Իհարկե վերջի շրջանում վարչապետը որոշ պայմանավորվաշություն ունեցավ գրավոր և բանավոր  տարբեր  կուսակցությունների  հետ  , առ այն , որ չեն առաջադրի իրենց թեկնածուն ու չեն պաշտպանի այլ թեկնածուի , այնուհանդերձ ես զգոնությունս չէի կորցնի և չէի վստահի մինչև վերջ , քանի , որ անկանխատեսելի իրավիճակներ կարող են տեղի ունենալ  և կարող է ՀՀԿ-ն  փորձ անել սեփական վարչապետի թեկնածուի միջոցով վերձնել իշխանությունը :
 

Ձեզ համար տարօրինակ չէր , որ ՀՀԿ որորշ պատգամավորներ կտրուկ որոշում կայացրեցին և անցան վրչապետի կողմը .

ՀՀԿ-ի պարագայում և ՝տարօրինակ է և ՝ոչ:

Տարօրինակ չէ, որովհետև իրենք շատ հաճախ են դիրքորոշումներ փոխել : Տարօրինակ է , որովհետև նման կտրուկ փոփոխությունները միշտ մտավախություն է առաջացնում:

Այսինքն տեղիք է տալիս մտածելու , որ  որոշ պատգամավորներ գուցե ինչ որ անձնական փաստարկների ճնշման տակ են կատարել իրենց որոշումը, սակայն կարող է առավել ուժեղ փաստեր ներկայացնի հակառակ կողմը և իրենք կրկին փոխեն իրենց դիրքորոշում և անցնեն լրիվ հակադարձ տեսակետին , կրկին անձնական շահերից ելնելով :Այսինքն նման վիճակը բավականին լարված իրավիճակ է ստեղծում հասարակության մեջ  :
 

Անկախ այն հանգամանքից , որ իրենք հայտարարել էին իբրև վարչապետի թեկնածու չեն առաջադրելու ,  այնուհանդերձ կա՞ մտավախություն , որ ՀՀԿ-ն նոր վարչապետի թեկնածու կառաջադրի .

Իրենք իրարամերժ տեսակետներ են հայտնել այդ առիթով:

Մի մասն ասել է , որ կառաջադրեն, մյուս մասն ասել է , որ ոչ : Հենց խնդիրը դրանում է , եթե անգամ իրենք ստորագրել են , մեկ է ես չէի վստահի:

Ինչպես Սերժ Սարգսյանը պաշտոնապես հայտարարեց , որ ինքը մտադրություն չունի առաջադրվելու , բայց առաջադրվեց , այնպես էլ այս պարագայում կարող են վարվել:
Այդ պատճառով պետք է պատրաստ լինել ցանկացած տեսակի զարգացումների , որոնք չի կարելի բացառել , այդ թվում և ներքաղաքական և արտաքին քաղաքական :
Միանշանակ քաղաքացիները պետք է պաշտպանեն իրենց իրավունքները և թույլ չտան նախկին իրավիճակի վերականգնում, որովհետև եթե վերականգնվի նախկին իրավիճակը , շատ ավելի վատ է լինելու ամեն բան, դրան հետևելու է ռեպրեսիանների ալիքները և  խիստ սահմանափակումները , հետևաբար պիտի ուշադիր լինել այդ հրաժարականի օրերին,  մշտապես ականջալուր լինել վարչապետի հորդորներին և միշտ պատրաստ լինել փողոց դուրս գալուն ու ինչ որ գործողություններ անելուն, որովհետև եթե մենք չպաշտպանենք, մեզ , մեր շահերը որևէ մեկը դա չի անի մեր փոխարեն:
Ի վերջո, եթե ժողովուրդը հույսեր է կապում Նիկոլ Փաշինյանի հետ  , պետք է հասկանա , որ Նիկոլ Փաշինյանի ուժը հենց ինքը ՝  ժողովուրդն է:

Այդ պատճառով ես կարծում եմ , որ մենք վճռորոշ փուլում ենք և ժողովուրդը չպիտի նահանջի :Հակառակը պիտի ամբողջացնի այս փուլը:

 

Նանա Սարգսյան

Այս թեմայով
am