Մենք բոլորս պատկանում ենք նույն ընտանիքին՝ չնայած չունենք նույն մաշկի գույնը, չենք հավատում նույն աստծուն. Էմանուել Մակրոն

Շնորհակալություն ձեր ընդունելության համար: Երևանում մեկնարկած ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովին ելույթի ժամանակ այսպես ասաց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Կցանկանայի շնորհավորել լավագույնս կազմակերպելու համար Ձեզ համար շատ խորհրդանշական պահին»,- ասաց նա:

Ֆրանսիայի նախագահը նշեց, որ հայտնի է, թե ինչ տեղ է գրավում Հայաստանը ֆրանսիացիների սրտում: «Ամենուր ձեր անունը հնչեցնելիս շատ նուրբ զգացում է  առաջանում»,- ասաց նա:

Ֆրանսիայի նախագահը մատնանշեց, որ Հայաստանի անունը կապվում է ազգերի արհավիրքների հետ, որոնք հիշեցնում են դեմքեր, որոնք Ֆրանսիայում կարևոր դերեր են զբաղեցրել, ովքեր անսահմանորեն սիրում են Ֆրանսիան, և Ֆրանսիան բացել է իր սրտերն այդ մարդկանց համար:

«Հայաստանի համար Ֆրանսիան և Ֆրանկոֆոնիան խորհրդանշում են նաև մեկ ձայն»,- ասաց նա՝ հիշատակելով ֆրանսահայ երաժշտին՝ Շառլ Ազնավուրին, որը երգում էր, պահպանում հայկականությունը, կազմակերպում էր նաև օգնություն:

Ֆրանսիայի նախագահը, խոսելով Երևանում կազմակերպված գագաթնաժողովի մասին, նշեց, որ այսօր մի ընտանիք է հավաքվում Երևանում՝ մոլորակի մասշտաբներով մի ընտանիք, որը ներկա է բոլոր մայրցամաքներում:

«Մենք բոլորս պատկանում ենք նույն  ընտանիքին՝ չնայած չունենք նույն մաշկի գույնը, չենք հավատում նույն աստծուն, մենք նաև ապրում ենք տարբեր բնակլիմայական պայմաններում: Մեր միջև եղել են նաև շատ վերքեր, որոնք նոր են սկսում փակվել: Այն լեզուները, որ մենք լսել ենք  մանկությունից, անհամար են: Այնուամենայնիվ, այս ընտանիքը միասնական է, համախմբված մի լեզվի շուրջ՝ չնայած որ այս լեզուն մենք ընկալում և արտահայտում ենք բազմազանությամբ»,- ասաց նա:

Էմանուել Մակրոնն ուշադրություն հրավիրեց նաև նրա վրա, որ գագաթնաժողովը հավաքվում է մի շատ հատուկ պահի։ «Մենք տեսնում ենք հսկայական փոփոխություններ աշխարհով մեկ: Աշխարհի իրավիճակն այսօր խաթարված է ստերով, ատելության քարոզներով: Այն բոլոր կանոնները, որոնք մենք կարողացել էինք համախմբել վերջին տասնյակ տարիների ընթացքում, այլևս չեն գործում: Մարդու արժանապատվության, կին-տղամարդ իրավահավասարության հարցերը հարձակման են ենթարկվում բոլոր մայրցամաքներում»,- ասաց նա՝ հավելելով, որ այս գագաթնաժողովին պետք է քննարկեն այդ խնդիրները լուծելու ճանապարհները:

«Ի՞նչ կարող է անել Ֆրանկոֆոնիան»,- հարց հնչեցրեց Ֆրանսիայի նախագահը և պատասխանեց.

«Այն, ինչ մենք պետք է անենք, հետևյալն է՝ ստեղծագործել մի բան, որը բոլորիս կհավաքի սթափության: Բոլոր լեզուներում մենք  այսօր ընդունում ենք մի շարք անարդարություններ՝ ուղղված կանանց իրավունքներին, անարդարությանը: Ֆրանկոֆոնիան պետք է լինի մի տեղ, որտեղ համախմբված սթափության արտահայտություններ կլինեն»,- ասաց նա՝ հավելելով, որ Ֆրանկոֆոնիան չի լինի մի վայր, որտեղ միայն բառեր կհնչեն:

Էմանուել Մակրոնը նաև նշեց, որ այսօրվա գագաթնաժողովը չի կարող լինել ինչպես մյուսները:

«Տեսնելով միջազգային իրադարձությունները՝ մենք չենք կարող կրկնել քաղաքավարի և հաճախ կրկնվող բառեր»,- ասաց նա, ապա հավելեց, որ պետք է քննարկվեն և քննվեն որոշ հարցեր, երիտասարդությանը կրթական հնարավորություններ տալու, այդ թվում՝ կառույցի կանոնադրության մեջ փոփոխություն անելու հարցը:

«Ֆրանկոֆոնիայում պետք է մարտեր մղվեն կանանց իրավունքների պաշտպանության համար: Ֆրանկոֆոնիան պետք է լինի ֆեմինիստ»,– եզրափակեց իր ելույթը Մակրոնը։

Այս թեմայով
am