«Էդ շան տղու ձեռքերը  ինչ երկար էին…» . պատմվածք

Վարպետ Վարոն կոշկակար էր. միջին կազմվածքով, գեղեցկադեմ մի տղամարդ: Ապրելով և դիմադրելով ստալինյան ժամանակաշրջանի բռնություններին՝ նա ստեղծել և ամուր պահպանում էր իր համար մի սկզբունք, որը հատուկ էր Կոնդում ապրողների մեծամասնությանը։

Վարպետն ուներ ընտանիք՝ երեք երեխա և կին, ում անգամ չէր թողնում տնից դուրս գալ, էլ ուր մնաց բակն ավլեր կամ լվացք փռեր։ Այդպիսին էր Վարոն՝ խանդոտ, բարի, միամիտ, խմող ուԿոնդեցի։ Իր կյանքը համարելով չստացված՝ Վարպետը որոշում է կայացնում, որ ավագ որդուն պիտի տանի սպորտի, որպեսզի գոնե նման կերպ հեռու պահի իր փորձով ճանաչած շրջապատից, իրեն բաժին հասած ճակատագրի կրկնումից և Կոնդեցուն բնորոշ ապրելակերպից։

Երեք երեխաներից միայն Գևորգն էր իրեն մտահոգում՝ հավանաբար նրա մեջ էր տեսնում իրենից փոխանցված մեծ գենետիկան, Կոնդի ձգողական ուժն ու գաղափարախոսությունը։

Գևորգը մեծն էր, իրենից հետո եղբայր ու քույր ուներ, որոնք ավելի խելոք էին, զուսպ ու մի տեսակ խեղճացած՝ մեծ եղբոր ձեռքի տակ։ Մի օր Վարոն որոշում ու Գևորգին տանում է կրկեսի հարևանությամբ գտնվող սպորտդպրոց և ընդունում բռնցքամարտի։ Վերջում էլ իրեն բնորոշ հրամայական տոնով ավելացնում է.

- Բանակ էլ ես գնալու...

Ամեն բան պարզ էր։ 
Վարոյի հոգու գրքում հստակ և անփոփող գրված էր Գևորգի ապագան՝ բարձունքների հասած մարզիկ, զինվոր, որ պիտի ծառայեր Սովետի բանակում, հետո կին, երեխեք ու վերջում՝ մարզիչ։

***

Տասնութ տարեկան էր Գևորգը, բայց արդեն ուներ մեծ նվաճումներ։ Մարզվում էր Էդոյի մոտ, ում դեմքի մեծ հատվածը ծածկված էր սև, երկար մազեր ունեցող խալով։ Դրա համար էլ մտերիմներն ասում էին Խալ Էդո։ Ինքն էլ չեր նեղանում։
Գևորգը մարզվում էր ամեն օր: Գնում էր մրցումների, հաղթում ու հնարավորություն էր տալիս հորը խմելու, որ այդ օրերին գոնե անառիթ չխմի։ Թեև միամիտ մարդ էր Վարոն, բայց լավ գիտակցում էր, որ ավագ տղան միայն բռնցքամարտով չէր ճանաչված։ Կոնդի գրեթե ոչ մի հարց առանց Գևորգի չէր լուծվում։ Տղան շրջապատ էր ընկել, ու անգամ Վարոն իր հոգու գրքում հաստ տառերով գրած ծրագիրը, կապված ավագ որդու հետ, այլևս անհնար էր համարում։

Գևորգի շրջապատ ընկնելը քեռու՝ Սարի թաղում ապրող Սաքոյի շնորհքն էր, որ առանց քրոջորդու ոչ մի կռիվ չէր անցկացնում։ Սաքոն մեծ էր Գևորգից ընդամենը մի քանի տարով, շատ սիրուն ու շատ անունով մարդ էր։ Ֆոտոսրահ ուներ, լավ էր վաստակում։

Նրանք ուժեղ էին միասին, քաղաքի անպարտելի տղերքն էին, ու անհնար էր տեսնել մեկին առանց մյուսի։ Ամեն բանից անկախ՝ Գևորգը շարունակում էր պարապելն ու անգամ Սաքոյի հորդորները չէին ստիպում նրան թողնել բռնցքամարտը։ Աշխատում էր քեռու ֆոտոյում, գնում էր մարզումների, երեկոներն էլ թաղի հարցերն էր լուծում, որոնք ոչ սկիզբ ունեին, ոչ ավարտ։ Մի խոսքով, ամեն բան հասցնում էր Գևորգը։ Աշխատած գումարը բերում էր տուն, եղբոր ու քրոջ կարիքներն էր հոգում՝ թեթևացնելով հոր հոգսը, որն օր-օրի ավելի էր խճճվում օղու շշերի մեջ: Իսկ հայրը գումար բերելու փոխարեն` տուն գալիս հետը պարտադիր մի շիշ օղի էր բերում, հետո խմում էր ու սկսում պատմել ու հիշեցնել, թե ինքն ով է եղել ժամանակին։

Ամեն բան իր հունով առաջ էր շարժվում` մարզումները, գումար վաստակելը, ընկերուհի ունենալը և պարտադիր թաղի հարցերով զբաղվելը։
Քսան տարեկան էր Գևորգը `գեղեցկադեմ, հասակով, թիկնեղ, խաժ աչքերով սպիտակամաշկ մի երիտասարդ, ում համար կյանքը, եթե հրաշք չէր, ապա ի՞նչ էր։ Հաղթանակները հաջորդում էին մեկը մյուսին։ Աղջիկների ուշադրության պակաս չէր զգում, իսկ գումարն ինքն իրեն գրպանն էր հայտնվում թե՛ որպես շնորհակալություն՝ հարցերին արդար լուծում տալու համար, թե՛ որպես աշխատավարձ , որ վաստակում էր Սաքոյի ֆոտոյում` շաբաթը մեկ-երկու անգամ երևալու համար։ Պատրաստվում էր մեկնել հերթական մրցումների` Լենինգրադ։ Այդ օրը վարպետ Վարոն խմած չէր։ Մտահոգ էր, տեղը չեր գտնում։ Մասիվում նոր ստացած մեծ բնակարանում արջի նման գնում-գալիս էր

- Մի՛ գնա Գևո, էս անգամ մի՛ գնա։ Մնա՛, միասին շատ գործ ունենք անելու։ Արի գնանք էն էրեխին ուզենք, բերենք հարս։ Ամուսնացի, ընտանիք կազմի։ Մի՛ գնա։ Թող էդ անտեր սպորտը, ինչ ուզում ես արա, մենակ թող էդ բոքսը։

- էլի կուզենք պապ, սպորտը հարս բերելուն չի խանգարում։

Համառ, ինքնասացի էր Գևորգը, իսկական մարզիկի ոգի ուներ, հաղթողի շունչ ուներ , ուներ ու գնաց

***

Մոտենալով իր կապույտ անկյանը՝ Գևորգը սկսեց աղոթել։ Այսքան տարի երբևէ նման բան չտեսած Խալ Էդոն ապշահար նայեց Գևորգին, հետո՝ հադիսատեսի շարքերում նստած Սաքոյին.

-Մա՞նչ (Գևորգին մարզիչը Մանչ էր ասում ` Գյումրեցի էր), ի՞նչ ա էղել, վախենո՞ւմ ես

-Չէ հա, պապան մտքիցս դուրս չի գալիս, վայ թե էս բոյը տանուլ տամ, էդո։ Բայց Էդո, ուշադիր լսի ինչ եմ ասում , ինչ էլ լինի, սրբիչ չգցես։ Էդո, չգցես։ Հակացա՞ր:

-Չեմ գցի Մանչս, մի հատ աջիդ նայիր, ի՞նչ տանուլ տալ, գնա դուխով կպի։

Մենամարտն ավարտվեց։ Գևորգը մարտը տանուլ տվեց, Էդոն սրբիչը չգցեց

Գևորգը ջարդված ոսկորներով նստեց կապույտ անկյունում դրված աթոռակին ու սկսեց հայացքով Սաքոյին փնտրել։

-Արի Մանչս, սենց էլ կլինի, բա ո՞նց, հո մենակ չե՞ս ծեծելու, բա պիտի ծեծվես էլ, արի էթանք։

-Սաքոն ո՞ւր ա, Էդո:

-Երկրորդ շարքում նստած ա, արի:

-Ո՞ւր ա, չեմ տեսնում:

-Մանչ, արի, Սաքոն էլ կգա:

-Էդո , աչքերիս դեմ մշուշ ա, կանցնի չէ՞

-Գևո՞, էդ ի՞նչ էր արա, էդ ի՞նչ պարտություն էր արա

-Սաքո, աչքերսՇան տղեն խփեց աչքերիս, շան տղու ձեռքերը երկար էին, Սաքո

Պարտված, ջարդված նստած էր Գևորգը։ Լուռ էր։ Մարմինը ցավում էր, բայց մարմնի ցավը չէր տանջում՝ հոգու ցավից էր տանջվում, որը սոսկալի էր թվում, անդիմադրելի էր դառնում ու անհաղթահարելի այլևս։ Ո՞նց պիտի ասեր հորը, որ պարտվել է, ո՞նց պիտի բացատրեր աչքերի մշուշի պատճառը, որը էդպես էլ չէր անցնում:

- Վերջ, տղերք, էլ ոչ մի մարտ։

-Կոտրվեցիր՞:

-Չէ, Սաքո, Պապան ճիշտ ա ասում։ Գնանք Գայային ուզենք, էլ ի՞նչ մարտ։ Դուրս եմ գալիս։

Ու չնայած այն փաստին, որ բռնցքամարտը երբեք էլ Սաքոյի սրտով չի եղել, բայց չգիտես ինչու Սաքոն սկսեց համոզել Գևորգին, որ շարունակի սպորտը։

-Ո՞նց թե, մի պարտության պատճառով էսքան արածդ ջուրն ես գցում, Գև՞։ Չէ ախպերս, պարապի ու տիտղոսդ հետ բեր։ Քոնը սպորտնա, մի կոտրվի։

ԿոտրվելԴա Գևորգի համար չէր ասված, պարզապես Գևորգը էդպես էլ չասաց ՝թե ինչու էլ չի ուզում լսել բռնցքամարտի մասին, չասաց, որ աչքերի մշուշը չի անցնում, որ վախենում է բա ,որ հանկարծ

Վախ՝ մարդկային, բնական ու այդքան խորթ թվացող զգացողություն մի մարդու համար, ով երբևէ չի վախեցել՝ ոչ ոքից և ոչնչից, հիմա վախենում է։ Ու դա ինչպե՞ս ասի Սաքոյին, ինչպե՞ս բացատրի։

- Սաք, գնանք Գայային ուզենք:

-Վաղը կուզենք, դու ասա, շարունակելո՞ւ ես պարապելդ։

-Չէ , վերջ

***

Վարոն սպասում էր տղային։ Սթափ էր։ Որոշել էր չխմել մինչ տղայի գալը։

- Գևո ջան, չկոտրվես ՝ պարտությունն էլ ա մարզիկի համար։

- Չէ հա, ինչ կոտրվել , ուղղակի աչքերիս հետ մի բան էն չի։ Պապ, ե՞րբ գնանք Գայային ուզելու։ Սաքոն ասում ա վաղն էլ գնանք։

-Սաքոյին ի՞նչ կա։ Իրեն մնա էսօր էլ կգնա։ Պիտի պատրաստվել՝ կոնդեցուն վայել գնալ ու ուզել, տղա ջան։ Ասում ես աչքերիդ ի՞նչ ա եղել։

- Մշուշ ա, կանցնի։ Պապ, պատրաստվե՛ք, գնում ենք ուզելու, հենց վաղը, ժամանակ չկա։

***

Գայան Արարատի ` Սուրենավան գյուղից էր։ Մի անարատ աղջիկ։ Սպիտակամաշկ, շեկ մազերով, անիրական գեղեցկությամբ մի հրեշտակ։ Սովորում էր Պոլիտեխնիկում։ Ամեն օր Գևորգը Գայային տանում էր դասի, հետո բերում էր տուն։ Աղջիկ ունեին` շեկ ու սիրուն աչքերով։ Գևորգը մարզիչ էր այն դպրոցում, որտեղ ժամանակին ինքն էր մարզվել ։ Չափազանց խնամված, չափազանց կոկիկ տեսք ուներ Գևորգը։ Միշտ կրում էր արևային ակնոց՝ բավականին թանկանոց (Մոսկվաից էր բերում), ու պարտադիր ժամացույց ։ Առհասարակ, նախանձելի գեղեցիկ ու համերաշխ ընտանիք էին։ Գևորգը լավ էր պահում իր ընտանիքը։ Անհնար ոչինչ չկար նրա համար։ Ամեն անգամ, երբ գնում էր Մոսկվա բուժումներ ստանալու, հետը պարտադիր բերում էր գերմանական հագուստ թե՛ կնոջ, թե՛ Նանեի և թե լավ ընկերների համար, որոնք ժառանգություն էին մնացել Կոնդից։

***

Հերթական բուժումների էին մեկնել Մոսկվա՝ Ֆյոդորովի անվան ակնաբուժարան։ Տարին երկու անգամ պիտի հատուկ ներարկումներ ստանար, որպեսզի վերջնական չկորցներ տեսողությունը։

-Սարգսյան Գևորգ, ներս եկեք:

Ռուս բուժքրոջ ձայնը լսելուն պես, սկսեց դողալ։

-Գևո՞րգ ,ի՞նչ եղավ, վախենո՞ւմ ես:

-Չե հա, ուղղակի ցավոտ ա էդ անտեր պրոցեսը։

Գևորգը կյանքում երկրորդ անգամ կանխազգում էր վատթարագույնը, բայց, կնոջը ոչինչ չասելով, ներս մտավ։

-Գևորգ, նստեք։ Քանի որ հարվածը անմիջապես կպել է տեսողական ներվին, ցավով պիտի ասեմ , որ…, որԴուք կուրանում եք։ Իսկ այս պարբերաբար կրկնվող բուժումները, չտվեցին սպասելի արդյունքը։ Աչքի հատակում գտնվող նյարդը փրկել չի հաջողվում։ Կներեք, ցավում եմ...

-Ո՞նց թե, էս ի՞նչ էս ասում: Ո՞նց թե կուրանում եմ բժիշկգոնե մի աչքս փրկի, գոնե մի չնչին չափով տեսնեմ: Բժիշկ, ասա, որ հնարավոր ա, մի բան արեք, ո՞նց թե, էս ինչ ես ասում։ Բժիշկ, խնդրում եմ, ես դեռ 30 տարեկան չկամ։ Բա կինս, բա Նանես։
-Ցավում եմ, բայց ներվը մահանում է, այլևս անհնար ու անիմաստ է շարունակել որևիցե պրոցեդուրա:

-Կսպանեմ, ոնց թե կուրանում եմ

-Ի՞նչ ա եղել, ինչի՞ ես գոռում Գև, լացում ե՞ս, ինչի՞ ես լացում:

-Ձեր ամուսինը կուրանում է տիկին ու մի քանի տարի անց բացարձակ ոչինչ չի տեսնի

-Իսկիսկ փոխպատավստո՞ւմ, ես պատրաստ եմ իմ

-Անհնար է։ Ներվի փոխպատվաստո՞ւմ։ Դեռևս անհնար է, գուցե շատ տարներ հետո գիտությունը

***

Գևորգը ապրում էր արագ, շատ արագ՝ բաց չթողնելով ոչ մի ֆիլմ, ոչ մի ներկայացում, ոչ մի մարտ։ Կարդում էր ինչ պատահի՝ սկսած Կարլ Մաքսի «Կապիտալից» , վերջացրած «Կոմսոմոլսկայա Պռավդա» թերթով։ Մահճակալի կողքի սեղանին միշտ գիրք կար դրված՝ կոկիկ, էջանշանով։ Գրքերը շատ արագ էին փոխվում՝ մեկը մյուսին հաջորդելով, լցնում էին Գևորգի դատարկվող աշխարհը։
Նա փորձում էր ժամանակից առաջ անցնել, փորձում էր տեսնել ու զգալ ամեն բան՝ թուփ, գույն, երանգ։ Երբեմն, վերացած աշխարհից, ժամերով քայլում էր՝ միայնակ, լուռ, երբեմն էլ Նանեին ուսերին դրած, ինչ-որ երգ քթի տակ երգելով։ Դարձել էր ինքնամփոփ ու անխոս։ Հաճախ էր նայում ժամացույցի սլաքներին։ Քնում էր շատ ուշ, արթնանում շուտ և լուռ նայում հրեշտակ կնոջը, որ հնարավորինս երկար կարողանար հիշել գեղեցիկ դեմքը։ Շոյում էր շեկ վարսերը, այտերը։ Աչքերը փակած էր շոյում, որ մատները զգային, որպեսզի մատներով տեսներ, որ հետո էլի ու էլի շոյելիս` առանց աչքերի, առանց մշուշոտ պատկերների կարողանար տեսնել կնոջը։ Հետո գնում էր դստեր սենյակ ու ժամերով նայում նրան, կարծես իր մեջ աղջկա հասուն պատկերն էր մշակում, նկարում ու գունազարդում։ Ժպիտով դուրս էր գալիս սենյակից ու հաստատուն ձայնով ասում.

-Գեղեցկուհուս ախպեր ա պետք, որ տիրություն անի , տանի-բերի քրոջը։ Ես էլ չեմ կարա։

***

Գնալով անճանաչելիորեն փոխվում էր Գևորգը։ Անիծում ինքն իրեն, իր բախտը, իր համառությունը, թե ո՞նց չլսեց հոր խնդրանքն ու չհրաժարվեց մարտից, ո՞նց չլսեց Սաքոյի հորդորներն ու չթողեց բռնցքամարտը, ո՞նց իրեն բնորոշ հրամայականով ասաց Էդոյին, որ սրբիչ չգցի։

Գոնե մեկ անգամ կյանքում լսեր հորը, լսեր մորեղբորը, գոնե մեկ անգամ կյանքում Էդոն չլսեր իրեն։

Ու ամեն անգամ քնելուց առաջ՝ ինքն իրեն լուռ կրկնում էր. «Էդ շան տղու ձեռքերը  ինչ երկար էին…»:

Նանա Սարգսյան

Այս թեմայով
am