Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռիում . վարորդը դիմել է փախուստի

Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 22։00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 12-րդ կմ-ում՝ Շիրակամուտ գյուղի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել Շիրակամուտ գյուղի բնակիչ, 47-ամյա Քնարիկ Մարտիրոսյանին։
Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը դիմել է փախուստի։
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած, փախուստի դիմած վարորդին և տրանսպորտային միջոցը հայտնաբերելու ուղղությամբ։