Էրդողանն իր աշխատակազմի անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով խորհրդի անդամ է նշանակել Հայկական հարցով զբաղվող թուրք պատմաբանի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր աշխատակազմի անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով խորհրդի անդամ է նշանակել Հայկական հարցով զբաղվող թուրք պատմաբան, պրոֆեսոր Սեյիթ Սերթչելիքին, գրում է թուրքական Ana haber գործակալությունը:

Հայտնի է, որ Սերթչելիքը հայերեն սովորած առաջին թուրք պատմաբանն է համարվում, բացի հայերենից՝ նա տիրապետում է 9 այլ օտար լեզվի, գիտական գործունեությամբ է զբաղվել Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի գրականագիտության ֆակուլտետում, ուսումնասիրություններ է իրականացրել Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի պատմական արխիվներում:

Սերթչելիքի գրչին են պատկանում «Հայկական հարցն ըստ ռուսական և հայկական աղբյուրների, առաջացման ընթացքը 1678-1914 թթ.» և «Հայկական հարցն ըստ ռուսական և հայկական աղբյուրների, 1915-1923 գաղութատիրական պատերազմը» գիտական գրքերը, որոնք հիմնականում ներկայացնում են թուրքական պաշտոնական թեզերը:

 

 

Այս թեմայով
am