Հայաստանը ներկայացնող մարմնամարզուհի Յուլյա Վոդոպյանովան պատանեկանան Օլիմպիական խաղերի եզրափակչում է

Բուենոս Այրեսում շարունակվում են պատանեկան ամառային օլիմպիական խաղերը:

 

Գեղարվեստական մարմնամարզուհի Յուլիա Վոդոպյանովան բազմամարտում գրավել է յոթերորդ տեղը և ութ մասնակիցների հետ մտել է եզրափակիչ:

 

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

 

Յուլիան վճռական փուլ է մտել նաև առանձին առարկաների` օղակով և գնդակով մրցաձևերում:Եզրափակիչները նշանակված են հոկտեմբերի 16-ին: 

 

Ազատ լողաոճում, 50 մ տարածությունում եզրափակիչ մտած մեր երկրի պատվիրակ Արթուր Բարսեղյանը 23.13 արդյունքով եզրափակել է առաջին ությակը: Արթուրը բատերֆլայ լողաոճում /50 մ/ եզրափակիչ չի մտել:

 

Տատամի է ելել նաև թաեքվոնդոիստ Անդրանիկ Խաչատրյանը /73 կգ/: Նա առաջին իսկ մենամարտում պարտվել է բելգիացի մրցակցին և դուրս մնացել պայքարից:

 

Հոկտեմբերի 11-ին ասպարեզ դուրս կգա մեր երկրի ևս մեկ ներկայացուցիչ` ծանրորդ Կարեն Մարգարյանը /77 կգ/:

Այս թեմայով
am