Ում հաշվին են ՄԻՊ աշխատակիցները արտասահման մեկնում . «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարզվում է` ՀՀ ՄԻՊ աշխատակիցները բավական ակտիվ են արտասահմանյան գործուղումների մեկնելու հարցում, միաժամանակ, նրանք բավական ակտիվ ներգրավված են վճարովի հիմունքներով ծրագրերում: Թավշյա հեղափոխությունից հետո 2018 թվականի ապրիլի 1-ից մինչեւ հոկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում արտասահմանյան գործուղման է մեկնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի 25 աշխատող:

Նրանք մեկնել են Ֆրանսիա, Ֆինլանդիա, Նորվեգիա, Չեխիա, Ուկրաինա, Վրաստան, Սլովենիա, Լատվիա: Միայն թե, ՄԻՊ-ից «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան` պնդել են, որ գործուղումների աշխատակիցները մեկնել են հիմնականում հրավիրող կողմի հաշվին, իսկ ՀՀ պետական բյուջեից այդ գործուղումների համար հատկացվել է 2 մլն 362 հազար դրամ Պաշտպանի աշխատակազմի պահպանման ծախսերից:

Այս թեմայով
am