«Ժողովուրդ». Սպորտի նախարար նշանակված Գ. Ղազարյանը համեստ ունեցվածքի տեր է. 25 մլն դրամի փոխառություն ունի

«Երեկ սպորտի և երիտասարդության հարցերով նախարար է նշանակվել Գաբրիել Ղազարյանը: Նշենք, որ Գաբրիել Ղազարյանը դեռևս 2014 թվակա­նին նշանակվել է սպորտի և երիտա­սարդության հարցերի նախարար և աշ­խատել է մինչև 2016 թվականը: Ապա 2016 թվականին նշանակվել է նախա­րարի տեղակալ: 

Եթե Գաբրիել Ղազար­յանն այս տեմպերով շարունակի, ապա վերանշանակումների մասով կմոտենա նախկին նախարար Լևոն Մկրտչյանի սահմանած ռեկորդին: 

Մինչ այդ «Ժո­ղովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց Ղազարյանի հայտարարագիրը: 

Նախա­րարի ունեցվածքը համեստ է. ունի ավե­լի քան 25 մլն դրամի չափով փոխառություն: Իսկ դրամական միջոցները կազ­մում են 8.1 մլն դրամ և 23 հազար 900 դոլար: Որպես եկամուտ հայտարարագրած սեփական աշխատավարձը ամսա­կան կազմել է մոտ 470 հազար դրամ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Այս թեմայով
am