«Ժամանակ». Երկու ամիս անց ՀՀ-ն կմտնի գործնա­կանում լիովին նոր շրջափուլ, որը հնարավոր է չափել առնվազն հնգամյակով. բացառիկ փուլ

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական France 24 ալիքին տված հարցազրույցում ասել է, որ հրաժարա­կան կտա մինչև հոկտեմբերի 16-ը, և դեկտեմբերի 9-ին կամ 10-ին Հայաստանում տեղի կունենան խորհրդարանական արտահերթ ընտրություններ: 

Այդպիսով, այս հարցը թերևս հնարավոր է համարել վերջ­նականապես լուծված, այլա­պես հազիվ թե վարչապետը ֆրանսիական ալիքին, այն էլ Ֆրանկոֆոնիայի վեհաժողովի շրջանակում հայտարարեր այդ մասին:

Թեև, խոշոր հաշվով, ինչպես առիթ ենք ունեցել խոսելու այս մասին, հարցի, այսպես ասած, ապագան պարզ էր դեռևս Նյու Յորքից, որտեղ Փաշինյանը ՄԱԿ ԳԱ ամբիոնից հայտարարեց արտահերթ ընտրություն անցկացնելու հաստատակամության մա­սին: 

Այդ հայտարարու­թյուններն այդպիսի ամբիոն­ներից արվում են գրեթե հա­րյուր տոկոս երաշխիքներ ու­նենալու պարագայում, և Նիկոլ Փաշինյանը չէր կարող այդ բարձր ամբիոնից իր առաջին իսկ ելույթում թույլ տալ որևէ ռիսկային հավաստիացում:

Այս թեմայով
am