Տեղի է ունենում ՖՄԿ գագաթնաժողովի մասնակից պատվիրակությունների ղեկավարների դիմավորման արարողությունը . ուղիղ


09:55

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր են ժամանել Բելգիայի և Կանադայի վարչապետներ Շառլ Միշելը և Ջաստին Տրյուդոն: Նշենք, որ արդեն տասնյակից ավելի ֆրանկոֆոն երկրների պատվիրակություններ են ժամանել գագաթնաժողովի վայր:

09:47

Երևանի Կարեն Դեմիրճյան անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությունը: Այս պահին գագաթնաժողովն ընդունող երկրի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը  դիմավորում է պատվիրակությունների ղեկավարներին:

09.22


Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությունը: ՀՀ վարչապետին և նրա տիկնոջն առաջինը մոտացան՝ ՖՄԿ քարտուղար Միկայել Ժանը՝ իր ամուսնու հետ: Նրանք ևս Փաշինյանի հետ դիմավորում են պատվիրակությունների ղեկավարներին:

---------------------------------------------------------------------------------------------

Երևանում մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 17-րդ գագաթնաժողովը: Նախատեսված է բացման հանդիսավոր արարողություն, պատվիրակությունների պաշտոնական դիմավորման արարողություն:
 

Լիագումար նիստի աշխատանքների մեկնարկը տրվելու է 1+4 ձևաչափով: Նախատեսված է նիստի բացում լիազորություններն ավարտող նախագահի կողմից (բաց նստաշրջան), նախագահության լիազորությունների փոխանցում Մադագասկարի և Հայաստանի միջև, համաժողովի բյուրոյի հիմնում, օրակարգի նախագծի հաստատում և աշխատանքների պլանավորում, կազմակերպությանը անդամակցության կամ կարգավիճակի փոփոխության մասին հայտերի քննարկում:

Նշենք, որ Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին իրենց մասնակցությունն են հաստատել 26 պետության ղեկավարներ, այդ թվում ՝ Ֆրանսիայի նախահագ Էմանուել Մակրոնն ու Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն, ովքեր արդեն ժամանել են Հայաստան: 


Գագաթնաժողովի թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»։ Համընդհանուր արժեքների վրա խարսխված այս թեման հնարավորություն կտա արտացոլել Ֆրանկոֆոնիայում խաղաղությունը, համերաշխությունը և զարգացումը։

 

Այս թեմայով
am