«Ժամանակ». Բա­ցառված չէ, որ «Ալրաղացի Լյովիկի» 10 տարվա վա­ղեմության գործի վերաբացումը Փաշինյանի նախաձեռնությամբ է եղել

«Երեկ մամուլում ուշագրավ տեղեկություն եղավ, որ մաքսա­յինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա 2008թ. կատարված ավազակա­յին հարձակման իրական պատ­վիրատու «Ալրաղացի Լյովիկի»՝ ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի դեմ ցուցմունք է տվել հենց այդ գործով 15 տարի անազատության դատապարտ­ված նախկին գործարար, «Կո­շիկի աշխարհ» ՍՊԸ հիմնադիր Արայիկ Կարապետյանը: 

Ըստ մեր տեղեկությունների՝ 2010թ. Արայիկ Կարապետյանը ԱԱԾ մեկուսարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նստած է եղել նույն խցում: Բանտից դուրս գալուց հետո Փաշինյանը հոդ­վածներից մեկում հատուկ անդ­րադարձել է Արայիկ Կարապետյանի քրեական գործին: Բա­ցառված չէ, որ 10 տարվա վա­ղեմության գործի վերաբացումը, որով մի շարք անձինք դա­տապարտվել են 15 տարվա անազատության, կապված է նաև Փաշինյանի սեփական նախաձեռնության հետ, քանի որ նույն խցում լինելով՝ վարչա­պետին կարող էին շատ ուշագ­րավ տեղեկություններ հայտնի լինել»,-գրում է թերթը:

Այս թեմայով
am