Virgin Galactic-ի միլիարդատեր ղեկավարը պատրաստվում է տիեզերք թռչել

Ձեռնարկատեր, միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը հայտարարել է, որ իր ընկերության ստեղծած Virgin Galactic տիեզերանավը մի քանի շաբաթ անց դուրս կգա բաց տիեզերք:

«Մենք տիեզերքում կլինենք ոչ թե մի քանի ամսից, այլ մի քանի շաբաթ անց»,- ասել է նախագծի հեղինակը CNBC-ի հետ զրույցում:

Ռիչարդ Բրենսոնը նաև ասել է, որ մարդկանց կտեղափոխեն տիեզերք առաջին թռիչքից կարճ ժամանակ անց:

Սըր Ռիչարդը լուրջ մրցակցություն է սկսել Իլոն Մասկի SpaceX-ի հետ՝ փորձելով առաջինը որոշակի վարձատրությամբ բաց տիեզերք  հասցնել Երկիր մոլորակի բնակիչներին:

Իր ընկերությունը Բրենսոնը հիմնադրել է 2004-ին: Նա խոստացել էր առաջին տիեզերական զբոսաշրջիկներին տանել բաց տիեզերք դեռ 2009-ին: Ժամկետը, սակայն, հետաձգվեց 2014-ին տեղի ունեցած վթարի պատճառով:

Հիշեցնենք՝ այս տարեսկզբին ավարտվեց երկու ուղևորի համար նախատեսված գերձայնային տիեզերանավի կառուցումը: Միլիարդատերը մտադիր է մինչև ապրիլ կյանքի կոչել իր ծրագիրը:

BBC ռադիոկայանին տված հարցազրույցում Բրենսոնն ասել է, որ այդ թռիչքները մեծ պահանջարկ կունենան և լավ եկամուտ կբերեն:

Այս թեմայով
am