Էմանուել Մակրոնն այսօր կժամանի Երևան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու համար այսօր՝ հոկտեմբերի 10-ին, կժամանի Երևան: Այս մասին հայտնում է Ֆրանսիայի նախագահի պաշտոնական կայքը:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 11-12-ը՝ Երևանում:

Ավելի վաղ հայտնել էինք,, որ Մակրոնը ժամանելու է Հայաստան:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-12-ը Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը (ՖՄԿ/Organisation Internationale de la Francophonie) ֆրանսերենի և համընդհանուր արժեքների ամրագրման և տարածման միջազգային հաստատություն է, որը հիմնվել է 1970 թ.։

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը իր առաջնային առաքելություն է համարում աշխատանքները՝ ի նպաստ խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների, ֆրանսերեն լեզվի և մշակութային ու լեզվաբանական բազմազանության առաջխաղացման, կրթության, անդամ երկրների և կառավարությունների միջև համերաշխության ուժեղացման՝ նրանց տնտեսական աճն ամրապնդելուն ուղղված բազմակողմանի համագործակցության գործողություններով:

Այս թեմայով
am