Առողջապահության նախարարն այցելել է Արտաշատի բժշկական կենտրոն

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է Արտաշատի նոր վերանորոգված բժշկական կենտրոն: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա տեղեկացրել է, որ այցելում է բժշկական կենտրոն` տեսնելու այստեղ վերջին օրերին ծնված բալիկներին, նաև մարզպետի հետ հիվանդանոցի բացման հետ կապված հարցերի շուրջ պայմանավորվելու:

Նախարարն Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ շրջայց է կատարել բժշկական կենտրոնում, ծանոթացել շենքային պայմաններին, այցելել նոր վերանորոգված բժշկական կենտրոնում ծնված փոքրիկներին ու մայրիկներին, հետաքրքրվել նրանց ինքնազգացողությամբ, ծաղիկներ նվիրել:

 

Այս թեմայով
am