Հասարակությունն ըմբոստացել է չինացու դեմ, ով իր որդուն դպրոց է ուղեկցել Ferrari-ով

Չինաստանի Չժեցյան նահանգում մի խումբ դպրոցականների ծնողներ բողոքի ակցիա են կազմակերպել: Պատճառն այն է, որ մեկ այլ ծնող իր որդուն դպրոց է ուղեկցել թանկարժեք Ferrari մեքենայով: Բողոքավորները տղայի հոր արարքը «պիժոնություն» են համարել: Դժգոհել են նաև մանկավարժները` նշելով, որ նման երևույթները կարող են լուրջ հետևանքների հանգեցնել աշակերտական միջավայրներում: Բողոքավորներն առաջարկել են, որ երեխայի հայրը մեկ այլ՝ ավելի համեստ մեքենայով ուղեկցի իր որդուն, սակայն ծնողը հրաժարվել է այդ քայլից: Նա նշել է, որ շատ փող է աշխատում իր քրտինքով և որդու համար անելու է ամեն ինչ:

Պարզվել է, որ Ferrari-ի տերը խոշոր ընկերության ղեկավար է և նրա տարեկան եկամուտը հասնում է 4 միլիոն յուանի: Միջադեպը լուրջ քննարկման թեմա է դարձել նաև համացանցում: Գրանցվել է շուրջ 30 հազար մեկնաբանություն:

 

Այս թեմայով
am