ԵԱՏՄ տարածքում գազի ընդհանուր շուկան կարող է սկսել գործել ոչ թե 2025թ., այլ 2023թ. հունվարի 1-ից. ԵԱՏՀ պաշտոնյա

Եվրասիական տնտեսական միության տարածքում գազի ընդհանուր շուկայի ստեղծման գործընթացը կարող է արագացվել, ինչի արդյունքում այն կարող է լիարժեք գործել արդեն 2023թ.-ից, այլ ոչ, ինչպես նախատեսված է պայմանավորվածություններով, 2025թ.:

Ինչպես նշում է tass.ru-ն, նման հայտարարությամբ է հանդես եկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի վարչության տնօրեն Լեոնիդ Շենեցը՝ Բելառուսական էներգետիկ և բնապահպանական համաժողովի շրջանակում ելույթի ժամանակ:

«Եթե ԵԱՏՄ անդամ պետությունները բարի կամք դրսևորեն, գազի ընդհանուր շուկան կարող է սկսել գործել ոչ թե 2025թ., այլ 2023թ. հունվարի մեկից: Սակայն դրա համար հարկավոր է պայմանագիր կնքել, մշակել ակտեր ու շուկայի գործունեության համար բոլոր անհրաժեշտ պայմանները ստեղծել»,-ասել է պաշտոնյան:

Շենեցը մանրամասնել է, որ գազի ընդհանուր շուկայի ստեղծման պայմանագրի նախագիծը պետք է պատրաստ լինի 2021թ. դրությամբ, մինչդեռ դրա ստորագրումը նախատեսված է 2022թ.:


Ինչ վերաբերում է ապագա ընդհանուր շուկայում գազի գնի ձևավորմանը, ապա դրա համար որպես ցուցիչ է ծառայելու բորսային առևտուրը:

 

 

Այս թեմայով
am